Գրականություն

Ուսումնասիրում ենք Հայկական ավանդական զարդերը և զարդանախշերը

Սովորողներ՝ 8-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը’սովորողները ծանոթանում են նախնիների ստեղծած զարդանախշերին և զարդերին։

Ընթացքը‘ սովորողները համացանցից կամ այլ աղբյուրներից որոնում և գտնում են հնադարյան զարդերի և զարդանախշերի մասին տեղեկություններ։

Արդյուքում’ սովորողների բլոգներում կտեղադրվեն հետաքրքիր փաստեր՝ Հայկական զարդերի և զարդանախշերի մասին։

Պատրաստված նյութերը խնդրում եմ ուղարկել իմ մեյլին՝ maria@mskh.am

Ամփոփում

Այսօր հայկական ավանդական զարդերը գնալով ավելի ու ավելի կիրառելի են դառնում : Երևանյան փողոցներով քայլելիս հաճախ ենք տեսնում հետաքրքիր հնատիպ հարդարանքով, սիմվոլիկ պատկերներով մատանիներ, ապարանջաններ, տարբեր տեսակի կախազարդեր կրող կանանց և աղջիկների: Մեզ մոտ մենահայտնի և տարածված զարդանախշերից են խաչի սիմվոլը, հայերեն մեծատառ «Տ»-ն հիշեցնող զարդանախշը, կենաց ծառը, վեցանկյուն ռոմբերը, աստղերը, թռչնի պատկերները, կեռերը: Տարիների ընթացքում անգամ օտար ազգերից վերցված փոխառությունները ենթարկվել են փոփոխությունների՝ հարմարեցվելով մեր մշակույթին , գույներին և նախշերին: Բազկանոցները նույնպես կանայք էին կրում` չար աչքից, չար ոգիներից, հիվանդություններից պաշտպանվելու նպատակով։ Սրանց բաղադրիչները բազմապիսի հմայական առարկաներ են` կետավոր և այլ մոգական ուլունքներ, դրամներ, բոժոժներ,, շղթաներ և այլն։ Սրանք պարտադիր կարգով կրում էին միաժամանակ աջ և ձախ ձեռքերին։ Առհասարակ, ամեն ժողովուրդ էլ ստեղծել է իր զարդանախշերը՝ հիմնվելով ավանդույթների, սովորույթների ու դիցաբանության վրա, և հիմա դրանք վերհիշելու ամենատարածված ձևերն են հագուստը, զարդերը և աքսեսուարները: Հայկական զարդանախշերը հատկապես տարազի վրա պատահական տեղերում չեն դրվել, այլ ասենագործվել են այնտեղ, որ հատվածը պետք է պաշտպանեն: Շնորհիվ մեր՝  հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի առանձնահատկությունների՝ հայկական զարդարվեստը մշտապես եղել է թե՛ հայ, թե՛ օտարազգի մշակութաբանների ուշադրության կենտրոնում: Երբ հայերը կարողանում էին փոքր գրքերի էջերը զարդարել մանրանկարներով, քարի վրա փորագրել ասեղնագործության նման մանրակրկիտ պատկերներ՝ յուրաքանչյուր նախշի մեջ իմաստ ներդնելով, աշխարհի երեսին դեռ շատ ազգեր անգամ գոյություն չունեին:

Ժամանակի ընթացքում հագուստը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն կան ընդհանուր բնորոշիչներ, որոնք անփոփոխելի են մնացել: Նույնիսկ օտար փոխառությունների դեպքում հայերը ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել գույների, ձևերի և ներդաշնակության մեջ: Տարազի յուրահատկություններից են ընտրված գույները և զարդանախշերը: Այս երկու բնորոշիչներով կարելի է նաև նկարագրել հայկական գորգերը: Տարազային համալիրը բաղկացած է մի քանի մասերից, որոնք լրացնում են մեկը մյուսին՝ կապվում իրար հետ զարդարման միջոցով: Տարազային համալիրի առանձին մասերի զարդանախշերին մենք հանդիպում ենք հայկական գորգերում, որը խոսում է այս երկու մշակույթներում պահպանված նախշերի իմաստաբանական նույնության և կապի մասին:

Թողնել մեկնաբանություն