Աշխարհագրություն 9

Սպասարկման ոլորտը

Աշխարհի բոլոր երկրների տնտեսությունը կազմված են ոչ միայն արտադրական, այլ նաև ոչ արտադրական ճյուղերից։Դրանք սպասարկում են բնակչությանը, այսինքն նրան մատուցում են տարբեր տեսակի ծառայություններ, և այդ պատճառով էլ` անվանվում են սպասարկման կամ ծառայությունների ոլորտի ճյուղեր:Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը: Սպասարկման ոլորտի ճյուղերը մեծ դեր են կատարում նաև բնակչության զբաղվածության ապահովման գործում:

Ծառայությունները ներկայումս ընդգրկում են հասարակության բոլոր բնագավառները: Դրանց առավել հին ու ավանդական ձևերը բավարարում են մարդու պահանջմունքները, ուստիև անվանվում են սպառողական ծառայություններ: Այդ ծառայությունների զարգացմամբ է
պայմանավորված մարդկանց առողջական, հանգստի, կրթական, մշակութային և կենցաղայինսպասարկման վիճակը:

Տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերն են Առողջապահությունը, կրթությունը, տեղեկատվական ոլորտը և տուրիզմը:

Հայաստանի Հանրապետությունում սպասարկման ոլորտը մշակութային ճյուղ է, որն առաջին հերթին ուղղված է հայկական մշակույթի, պատմության և ավանդույթների տարածմանն ու պահպանմանը։ Սա ներառում է գործունեության լայն շրջանակ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, հյուրասիրությունը, ժամանցը և կրթությունը: Զբոսաշրջությունը սպասարկման ոլորտի մշակույթի ճյուղի զգալի բաղադրիչն է, քանի որ Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն, որը գրավում է այցելուներին ամբողջ աշխարհից: Սա ներառում է պատմական վայրեր, թանգարաններ, արվեստի պատկերասրահներ և մշակութային փառատոններ:

Ընդհանուր առմամբ, թեև Հայաստանում սպասարկման ոլորտի առողջապահական ճյուղի առջև ծառացած մարտահրավերներ կան, խնամքի որակը և մատչելիությունը բարելավելու կառավարության ջանքերը խոստումնալից քայլեր են առողջապահական ավելի ուժեղ և ճկուն համակարգ կառուցելու ուղղությամբ:

Առևտրի և կենցաղային ծառայությունների զարգացումը ենթակա է տարբեր միտումների, որոնք արտացոլում են համաշխարհային տնտեսության, տեխնոլոգիայի, սպառողների նախասիրությունների և ժողովրդագրական տեղաշարժերի փոփոխությունները: Այս ոլորտում որոշ նշանակալի միտումներ ներառում են.

Աշխարհագրություն 9

Տրանսպորտի հիմնական տեսակները

Ներկայումս առաջնատար է խողովակային տրանսպորտը, հետո ավտոմոբիլայինը, սակայն կարևորային գործ է կատարել երկաթուղայինը: Երկաթուղու միջոցով կատարվում է  համաշխարհային բեռնաշրջանառության 11%-ը , սակայն դեպի ծով ելք չունեցող երկրներում որոնց մեջ մտնում է Հայաստանը,  երկաթուղու դերը բացառիկ է: 

Առաջինը երկաթուղային գծեր կառուցվել են Վրաստանում, հետո հասել Հայաստան: ՀՀ երկաթուղային ցանցի երկարությունը մոտ 900 կմ է: Ներկայումս բոլոր գծերը էլեկրտռաֆիկացած են:

Վերջին տարիներին մեր մոտ նվազել է երկաթուղայի տրանսպորտի դերը, թե ներքին տնտեսական, թե արտաքին տնտ. գործերում:

Դրան հակառակ մեծացել է ավտոմոբիլային  տրանսպորի դերը: Դա անսպասելի էր, հաշվի առնելով Հայաստանի ու մեր հարևան երկրների բարդ Ռելիեֆը:

ՀՀ- ում օդային տրանսպորտը ձևավորվել է 1930թթ-ին , երկրի ամենամեծ ու հիմնական օդանավակայնը Զվարթնոցն է: Օդային տրանսպորը առաջնային դեր է կատարում բեռնփաոխադրման մեջ: Խողովակաշարայինը ամենաերիտասարդն է, այն սկսել է գործել 1960 թ-ին, այս տրանսպորտի համար գազ է ներմուծվում Ռւսաստանից ու հարավ Իրանից:

ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը հիմնականում բարենպաստ է տրանսպորտային տեսակներից օգտվելու համար։ Միակ բացառությունն է ծովային ուղին՝ որը մեր երկիրը աշխարհագրական դիրքից ելնելով չունի։ Մեր պետության տարածքը փոքր է, ուստի երկաթուղային կոմունիկացիաները ոչ միշտ են օգտակար, և նախընտրելի է ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը, որը կրկնակի էժան է և հասանելի։ Դե իհարկե, ունենք նաև օդային կոմունիկացիոն միջոցներ, օրինակ՝ “Զվարթնոց” օդանավակայանը, որը տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից է։

Թվարկված տրանսպորտային միջոցների տեղաբաշխման գործոններից մեկն է աշխարհագրական դիրքը։ Կարևոր դեր ունի նաև հարևան երկրների հետ հարաբերությունները, քանի որ ոչ-բարեկամ երկրներին մոտ ճանապարհներ կառուցելը նախ անիմաստ է, և երկրորդը՝ անապահով, քանի որ որոշ տարաձայնությունների արդյունքում այդ ճանապարհները կարող են որոշակի տույժ կրել։

Աշխարհագրություն 9

Ժամանակակից տեխնոլոգիաներ

  • Զարգացման նախադրյալներ

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման նախադրյալներն են՝

Ռեսուրսը-Ռեսուրսը կարևոր դեր ունի ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեջ, քանի որ առանց ռեսուրսի չենք ունենա որակյալ և մատչելի գներով տեխնիկաներ։

Պահանջարկը— Պահանջարկի շնորհիվ տարբեր ընկերությունների միջև առաջանում է մրցակցություն, որն էլ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման վրա դրական է ազդում, քանի որ ընկերությունների մրցակցում են ավելի մատչելի, որակյալ և ավելի շատ հնարավորություններով տեխնոլոգիաներ ստեղծել։

  • Առանձնահատկությունները

Ձեռագրերի ստեղծումից հետո, առաջին քայլերը դեպի տեղեկատվական հասարակություն, հատկանշվեցին էլեկտրական հեռագրի, այնուհետև հեռախոսի և ռադիոհեռախոսի միջոցով, մինչդեռ հեռուստատեսությունը, Ինտերնետը, ավելի ուշ բջջային հեռահաղորդակցոմը և GPS-ը ասոցացրեցին պատկեր, տեքստ և «առանց լար» բառերը։ Հաշվողական սարքերի օգտագործման ամենավաղ հիշատակումները վերաբերում են մ.թ.ա. 2700-2300 թվականներին։ Այսօր Ինտերնետը և հեռուստատեսությունը դարձել են հասանելի բջջային հեռախոսների վրա. վերջինս ծառայում է նաև որպես ֆոտոխցիկ։ XX դարի վերջին տասնամյակում ինֆորմատիկայի և հեռահաղորդակցման մոտեցումը նպաստում են բաղադրիչների փոքրացմանը, որոնք թույլ են տալիս 2000 թվականից սկսած արտադրել «բազմաֆունկցիոնալ» սարքեր՝ մատչելի գներով։

  • Ինչ է հարկավոր ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար հարկավոր են՝ աշխատուժ և հումք։

Աշխարհագրություն 9

Հայաստանի արդյունաբերություն

Նախկինում գլխավոր պայմանն այն էր, որ Հայաստանի արդյունաբերությունը, զարգանալով որպես Խորհրդային Միության միասնական տնտեսական համակարգի բաղադրամաս, իր կառուցվածքը պետք է ձեւավորեր այդ համակարգի պահանջներին համապատասխան: Նա թողարկում էր այն արտադրանքը եւ այնպիսի քանակով, ինչպիսի պահանջ ներկայացնում էր միասնական տնտեսական
համակարգը:

Հայաստանի Հանրապետության արդույնաբերությունը ճգնաժամը հաղթահարելուց հետո թեւակոխել է կայուն զարգացման փուլ: Մեծացել է նաեւ համատեղ կամ միայն արտասահմանյան կապիտալին պատկանող ձեռնարկությունների թիվը: Արդյունաբերության արտադրանքի տարեկան ծավալն անցնում է 1,1 տրլն դրամից: Այդ ծավալի մեծ մասը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը:

1980-ական թվականների վերջին ավելի քան 700 արդույունաբերական ձեռնարկություններ էին գործում բոլոր վարչական շրջաններում ու քաղաքներում` ավելի քան 200 բնակավայրերում, այդ թվում տասնյակ արդյունաբերական կետեր եւ կենտրոններ: Դրանց զգալի մասը գտնվում էին ձեւավորված կամ ձեւավորման գործընթացում գտնվող 6 արդյունաբերական հանգույցներում: Արդյունաբերական ձեռնարկությունների շարքում քիչ չէին ամբողջ ԽՍՀՄ-ի համար աշխատող արտադրական եւ գիտաարտադրական միավորումները, հսկա գործարանները կոմբինատները: Արդյունաբերության մեջ զբաղված էր գրեթե կես միլիոն մարդ:

Աշխարհագրություն 9

Վերլուծել հայաստանի վրա ազդող 5 գործոնները

Ա.դ.

Հայաստանի աշխ. Դիրքը այդքան էլ հաջող չէ։ Հայաստանինշրջապատող հարևանները այդքան էլ լավ հարաբերությունների մեջչեն։ Հայաստանը ծովային երկիր չէ, որը արդեն շատ բացասական էազդում տնտեսության վրա։ Հայաստանը լեռնոտ երկիր է, որը ունի իրառավելություններն ու թերությունները։

Բնակչություն

Հայաստանի բնակչության միջին տարիքը 30-34 տարեկաններն են, որը նորմալ ցուցանիշ է։ Մարդիկ ոչ շատ ծեր են ոչ էլ երիտասարդ։Հայաստանում զարգացած են տարբեր մասնագիտությամբզբաղվորղ մասնագետները, որոնք մեզ մասսամբ որակով ենքկատարում աշխատանքը։

Կլիմա

Հայաստանի կլիման բավականին հաջող է, որը աշխարհագրականդիրքի առավելություններից է։ Հայաստանում ձմռանը բավականցուրտ է։ Ամռանը՝ շոգ։ Չնայած, որ ձմռանը շատ ցուրտ լինելը ազդումէ գյուղատնտեսությանը, որը դրթում է ցրտահարության։ 

Ռեսուրսներ

Հայաստանը զարգացած է գյուղատնտեսությամբ։ Հայաստանը լիքն էտարատեսակ մրգերով և բանջարեղեններով, որոնք ամառվա շոգիշնորհիվ հասցնում են հասունանալ։ 

Ռելիեֆ

Հայաստանը լեռնոտ երկիր է, որը ունի իր թերություններն ուառավելությունները։ Թերությունները նրանում են, որ լեռներըխոչընդոտ են ստեղծում տրանսպորտի տեղաշարժման համար։ Իսկառավելությունը նրանում է, որ լեռները հանդիսանում են հայաստանիբնության գեղեցկության մասնիկը, որը նաև զբոսաշրջիկներին էհետաքրքրում։

Աշխարհագրություն 9

Ալբանիա

Բնկակչությունը 2023՝

Հայաստան-2,777,970

Ալբանիա-2,832,439

Չնայած Հայաստանի և Ալբանիայի բնակչության քանակի նմանությանը, երկու երկրներն էլ ունեն տարբեր առանձնահատկություններ։

Ալբանիայի և Հայաստանի սեռատարիքային 2023-թ։ բուրգերը մի փոքրք իրարից տարբերվում են։ Ալբանիայում տեսնում ենք, որ 60-80 տարեկան կանայք և տղամարդիք կազմում են բնակչության փոքր մասը, չնայած, որ Հայաստանի համեման Ալբանիայում այդ տարիքի մարդկանց քանակը ավելի ‘ատ է, և տեսնում ենք, որ մեծ մասսամբ այդ տարիքի մարդկանց մեջ կանայք ավելի շատ են քան տղամարդիկ։ Նաև տեսնում ենք, որ ամենաշատը Ալբանիայում 25-29 տարեկաններն են, և տեսնում ենք այն, որ այդ տարիքի ժողովուրդը հավասարաչափ են՝ կանայք և տղամարդիկ, որոնք կազմում են ողջ բնակչության 8%։

Իսկ Հայաստանում տեսնում ենք, որ նույնպես 60-80ը մարդկանց քանակը նվազում է։ Եվ նույնպես այդ տարիքի կանանց քանակը ավելի շատ է քան տղամարդկանցը։ Հակառակ Ալբանիայի սեռատարիքային բուրգի տեսնում ենք, որ Հայաստանում բնակչության մեծ մասն են կազմում, 30-34տարեկան մարդիկ, որոնց մեծ մասը կանայք են;

Հայաստաում ծնելիության քանակը ավելի շատ է քան Ալբանիայինը։ Ըստ սեռատարիքային բուրգի՝ Հայաստանի 0-4 տարեկան երեխաները կազմում են բնակչության 6.1%-ը, իսկ Ալբանիայում՝ 4,9%

Ըստ ցուցակի տեսնում ենք, որ Ալբանիայում տարեկան բնակչությունը նվազում է 0,35%ով, իսկ Հայաստանինը՝ 0,09%։ 5-րդ սյունյակում տեսնում ենք երկրների տարածքը։ 6-րդ սյունյակում տեսնում ենք միգրատներին։ Այսինքն տարեկան որքան է բնակչության փոփոխությունը, որը ցույց է տալիս, որ Ալբանիայում մարդկանց քանակը նվազում է 8000-ով, իսկ Հայաստանը՝5000։

Աշխարհագրություն 9

ՀՀ Գետային ցանցը 

Ախուրյան

երկարություն-186 կմ

Ակունք-Արփի

Գետաբերան-Արաքս

Հրազդան

երկարություն-141 կմ

Ակունք-Սևանա լիճ

Գետաբերան-Արաքս

Դեբեդ

երկարություն-176 կմ

Ակունքը — Փամբակի և Ձորագետի միացումից

Գետաբերան-Խրամ

Քասաղ

Ակունք- Արագած

Գետաբերան-Սև ջուր

Երկարությունը — 89կմ 

Արփա

Ակունք- Թեքսարի լեռնաշղթա

Գետաբերան-Արաքս

Երկարությունը — 128կմ 

Որոտան

Ակունք- Զանգեզուրի լեռնաշղթա

Գետաբերան-Արաքս

Երկարությունը — 162կմ 

Ողջի

Ակունք-կապուտջուղ

Գետաբերան-Արաքս

Երկարությունը — 85կմ 

Աշխարհագրություն 9

Բվեճ

Մարմնի երկարությունը 60-75 սմ է, թևերի բացվածքը՝ 160–188 սմ, կենդանի զանգվածը՝ 4,2 կգ։ Էգերը խոշոր են արուներից։ Փետրածածկը միատարր է, խիտ փափուկ, փխրուն, գորշ դարչնագույն, մետաքսափայլ։ Կրծքի մասում կան սև, կաթիլանման նախշեր, ականջին՝ մեծ փետրափնջեր։

Գլուխը մեծ է, վիզը և ոտքերը՝ կարճ, աչքերը՝ նարնջագույն, մագիլները՝ զարգացած, կտուցը՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։

Գիշերային թռչուն է, սակայն լավ տեսնում է նաև ցերեկը։ Զարգացած լսողության և տեսողության շնորհիվ գիշերային լռության ու խավարի մեջ կարողանում է անսխալ և անաղմուկ մոտենալ զոհին ու անվրեպ որսալ։ Ցերեկը հիմնականում հանգստանում է ծառերի բների ճյուղերին և ժայռաքիվերին։ Բնակվում է գետաձորերում, անտառեզրերին, փլատակներում։ Սակավաթիվ, խոցելի տեսակ է։ Գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում։ 

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Սպառնացող վտանգներից է մարդու կողմից հետապնդվելը, անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը, թունաքիմիկատների օգտագործման պետական անբավարարությունը, ինչպես նաև բնական բիոտոպերի՝ կերակրավայրերի յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար։

Աշխարհագրություն 9

Լայնակտուց բադ

Մարմնի երկարությունը 42-44 սմ է, թևերի բացվածքը՝ 70-84 սմ, կենդանի զանգվածը՝ 0,47-0,69 կգ։ Կտուցը լայն է, տափակ, բավական երկար։ Արուի գլուխը կանաչ է, վիզը, կուրծքը՝ սպիտակ, փորը՝ շիկակարմիր-դարչնագույն, ներքևապոչը՝ սև։ Էգը դարչնագույն խայտավոր է, կտուցը՝ մուգ՝ նարնջագույն երիզով։

Թռչելիս արուի և էգի դաստակաթևի վրա նկատելի է բաց կապույտ հատված։ Լողում է փոքր խմբերով։ Բնակվում է լճերում (եղեգնուտներ և ճահճաեղեգնուտներ), գետերում, ձկնաբուծական լճակներում։ Լայնակտուց բադը արժեքավոր է որպես որսորդական տեսակ։ 1940-99-ին Հայաստանի տարածքի 27 կետերում գրանցվել է 1-30 (երամ կազմած՝ 60-300) թռչուն։

Գարնանային և աշնանային չուի շրջաններում առավելապես հանդիպում են Արաքսի հովտի բնական և արհեստական ջրամբարներում, իսկ Սևանա լճի ավազանում՝ առավել քիչ 10-15 անհատներ։ Վտանգման հիմնական գործոններն են Սևանա լճի ավազանում բնադրավայրերի բացակայությունը, Արաքսի հովտում՝ անհանգստացման գործոնը, ձկնորսությունը և որսագողությունը։

Աշխարհագրություն 9

Արջնագռավներ

Արջնագռավները հաճախ հանդիպում են փոքր խմբերով, սակայն բնադրում են մեկուսացած զույգերով՝ ժայռապատերին։ Ճարպիկ թռիչքի ընթացքում, թևերը պարբերաբար փակելով, արագ պտույտներ է գործում՝ կողքից կողք և, վայր ընկնելու տպավորություն թողնելով՝ կարճ տարածություն անցնելուց հետո նորից պարզում է թևերը։ Ձայնը հեռու տարածվող կոպիտ կռռոց է։  

Արջնագռավը խոշոր թռչուն է։ Նրա մարմնի երկարությունը մինչև 66 սմ է։ Փետուրները խիտ են, փայլուն ու սև։ Արջագռավն ամենակեր է, ուտում է մրգեր, հացահատիկ, ամեն տեսակ կանաչեղեն, ավերում նաև բներ՝ գողանալով, նույնիսկ, խոշոր որորների ձվերն ու ձագերին։ Ոչնչացնում է փոքրիկ նապաստակներին և որոշ կրծողների, չի խորշում նաև լեշից։

Ունի սուր լսողություն և տեսողություն։ Կարողանում է ապրել թե՛ հյուսիսում ու արևադարձային գոտիներում և թե՛ անապատներում ու ավելի քան 4 հազար մետր բարձրությամբ խստաշունչ լեռներում։ Արաբներն այդ թռչնին անմահ էին համարում։ Առհասարակ, հնում կարծում էին, թե արջնագռավը երեք հարյուր տարի է ապրում։ Իրականում նրա կյանքը տևում է 70-75 տարի։