Հայոց լեզու 9

Դերբայական դարձված

Կետադրությունը

Առաջադրանք

Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ՝ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը, հուզված ու փոքր-ինչ շփոթված՝ ուսանողները, կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով՝ զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք: 

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:

Հայոց լեզու 9

Շարահյուսորեն և ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։

Բարձր են-բաղադրյալ Մթնաձորի-հատկացուցիչ սարերը-ենթակա, դրանից-ցուցական դերանուն է, որ-(հարաբերական դերանուն) ամռան-հատկացուցիչ երկար-(որոշիչ, ածական) օրերին-hանգման անուղղակի խնդիր էլ արևը-ենթակա մի քանի ժամ-ժամանակի պարագա է լույս տալիս-բաղադրյալ ստորոգյալ Մթնաձորի անտառներին-հանգման անուղղակի խնդիր։ Եվ երբ-հարաբերական դերանուն հեռավոր հարթավայրում-(տեղի պարագա) արևը-ենթակզա նոր է թեքվում-պարզ ստորոգյալ դեպի-(կապ) արևմուտք-ուղիղ խնդիր, Մթնաձորում-(տեղի պարագա) ստվերները-ենթակա թանձրանում են-ստորոգյալ, սաղարթի տակ-(տեղի պարագա) անթափանց-(ձևի. ակբայ) խավար է լինում-ստորոգյալ, արջերը-ենթալա որսի են-խնդիր դուրս գալիս-ստորոգյալ, վարազներն-ենթակա իջնում են-պարզ ստորոգյալ ջուր խմելու-նպատակի պարագա, իր որջի-հատկացուցիչ առաջ-կապ զիլ ոռնում է-ստորոգյալ գայլը-ենթակա, ոռնոցը-ուղիղ խնդիր հազարբերան արձագանքով-միջոցի խնդիր զրնգում է-ստորոգյալ Մթնաձորում-տեղի պարագա։

Հայոց լեզու 9

ԱնուղղակԽնդիրներ

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։

Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

Ինչպես ցույց է տրված օրինակներում, միջոցի անուղղակի խնդիրը կարող է լրացնել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերին։

Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։

Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։

Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։

Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։

Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։

Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։

Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։

Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։

Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորությամբ) և ամբողջովին հակադրվում է հանգման խնդրին։ Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։

Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։
Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։



Առաջադրանքներ

1․ Կազմել 3 ական նախադասություն՝ միջոցի, ներգործող, վերաբերության, անջատման անուղղակի խնդիրներով։

միջոց

Ես հպարտանում եմ քեզնով։

Երեխաները խաղում են գնդակով։

նա գրում է գրիչով։

ներգործող

Մարդը ժպտաց հպարտությամբ

Նա սիրվեց ժողովրդի կողմից

երեխան խաղաց գնդակով։

վերաբերություն

մենք խոսում էինք նրա մասին։

բոլորը գոհ էին կինոից։

Աշակերտները դժգոհ էին դասից։

անջատման

Նա հեռացավ նրանից։

Տերևը պոկվեց ծառից

նա ընկավ աթոռից

2․ Շարահյուսորեն վերլուծել հետևյալ նախադասությունը։
Ու ահա Վարդուշի ուղարկած գաթաները-ենթակա իրենց բուրմունքով-ներգործող անուղղակի խնդիր արդեն արթնացրել էին-ստորոգյալ հուշերի մի աշխարհ, որոնք սկսել էին-ենթակա հստակ բյուրեղացում և ձևավորում ստանալ՝ գույների ու ծավալի նոր հղացումներով-միջոցի անուղղակի խնդիր։

Հայոց լեզու 9

Բայական անդամի լրացումներ։ Խնդիրներ։

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ 

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի: 

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:

Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։ 

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն-ենթական ստեղծեց հայոց գրերըուղիղ խնդիրը։

2․Տղանենթական միայնակ վերանորոգեց տունըուղիղ խնդիրը։

3․ Գիրքը-ուղիղ խնդիրը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները-ուղիղ խնդիրը հորինում են մարդիկենթական ` կյանքի տխրությունը-ուղիղ խնդիրը ցրելու համար։

5․ Նա-ենթական սիրում է մայրիկինուղիղ խնդիրը։

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։ 

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։ 

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։ 

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։ 

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն-անուղղակի խնդիր։

Երեխան հավատում էր մոր խոսքին-անուղղակի խնդիր։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն-անուղղակի խնդիր ։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին-անուղղակի խնդիր։

Առաջադրանք 3․

Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտ-ենթակա մի անգամ հարց-ուղիղ խնդիև ուղղեց-ստորոգյալ վարպետին-հանգման անուղղակի խնդիր:
  • Կարճ ժամանակում նա-ենթակա վաճառեց-ստորոգյալ ապրանքը-ու.խ անգլիացիներին-հ.ա.խ.:
  • Դասղեկը-ենթակա գիրքը-ու.խ. հանձնեց-ստորոգյալ երեխային-հ.ա.խ:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր-ու.խ. եմ ասում-ստորոգյալ հին քաղաքին-հ.ա.խ., իմ ընկեր Անդոյին-հ.ա.խ:
  • Աստված-ենթակա Մովսեսին-հ.ա.խ. պատվիրում է-ստորոգյալ մոլորյալ ժողովրդին-ու.խ. դարձի բերել:

Հայոց լեզու 9

Տեքստում գտնել ենթակաները, ստորոգյալները, որոշիչները, հատկացուցիչները և բացահայտիչները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ՝ նրա ալիքների ձայնի տակ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։

Հայոց լեզու 9

Բացահայտիչ

Բացահայտիչը լինում է երեք տեսակի՝

1/ Բուն բացահայտիչ(այսինքն ո՞վ, այսինքն ի՞նչ)։

Օրինակ՝

Քույրը՝ Աննան, գնաց տուն։

2/ Մասնական բացահայտիչ(իբրև, որպես)։

Օրինակ՝

Նա՝ որպես խելացի, կարդում է։

3/ Մասնավոր-պարագայական բացահայտիչ(ավելի կոնկրետ որտե՞ղ, ավելի կոնկրետ ե՞րբ)։

Օրինակ՝

Դպրոցում՝ դասարանում, խոսում են

Կեսօրին՝ ժամը 4-ին, եկան։

Առաջադրանք

Կետադրել նախադասությունները, նշել բացահատիչների տեսակները։ 

Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում` բարձրադիր այդ երկրում։ (պարագայական)

Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ` ուռիների տակ։ (պարագայական)

Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։ (պարագայական)

Մենք` քո խոնարհ ծառաներս, յոթ եղբայր ենք։ (բուն)

Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը` որպես հիշատակ։(մասնավոր)

Քաղաքն ուներ երկու անուն` Գորիս և Կյորես։(բուն)

Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ո’չ գիր, ո’չ խաչ։ (բուն)

Այդ ժխորից` մարդկանց ու անասունների կանչերից, ազատ էր Պասաժը։(բուն)

Ահա երևաց ինքը `քաղաքագլուխ Մաթևոս բեյը։ (բուն)

Ո՞ւր էիր երեկ `ամբողջ օրը։(պարագայական)  

Դիմացը` փողոցում, էլեկտրական խոշոր լամպ կար։ (պարագայական)

Մի անգամ էլ` շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ (պարագայական)

Ձեռքով նշան էր անում դեպի ներքև` դեպի գետի արմուկը։(պարագայական)

Ներքևը` ձորում, թառել են մի քանի տներ։ (պարագայական)

Հայոց լեզու 9

Հատկացուցիչ

Ցույց է տալիս պատկանելիություն, սերում, ծագում, առաջացում Պատասանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։

Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ և կոչվում է հեռացված հատկացուցիչ։
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.

1. Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:


2. Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:


3. Յուրաքանչյուրի` ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:


4. Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:


5. Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Հայոց լեզու 9

Գոյականական անդամի լրացումներ (որոշիչ, բացահայտիչ, հատկացուցիչ)

Որոշիչ

1.Դուրս գրել որոշիչները։

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

2. Պարույր Սևակի կամ Վահան Տերյանի՝ ձեր ընտրած բանաստեղծությունից գտնել որոշիչները։

ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Հայոց լեզու 9

Գտնել ենթակաները և ստորոգյալները(գրել պա՞րզ է, թե՞ բաղադրյալ)։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ(ենթակա) է նստում (պ.ս.), բերդի ատամնաձև պարիսպները (ենթ.) կորչում են (պ.ս.) սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում (ենթ.) բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ (ենթ.) չեն երևում (պ.ս) և այնպես է թվում (պ.ս.), թե բուրգերի գլխին հսկում (ենթակա) կա (պ.ս.), գոց են (բ.ս.) ապարանքի երկաթե դռները (ենթ), աշտարակի գլխից մեկը (ենթակա) ահա ձայն է տալու (պ.ս.) քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին (ենթ) ցրում է (պ.ս.) ամպերը, ձորերում հալվում են (պ.ս.) ամպի ծվենները (ենթ), պարսպի վրա երևում են (պ.ս.) մացառներ (ենթ), աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռություն-ենթ կա-պ.ս. Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է-պ.ս. Բասուտա գետը-ենթակա, քերում է-պ.ս. ափերը և հղկում-պ.ս. հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է-պ.ս. Բասուտա գետը-ենթ, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են-պ.ս. հազար գամփռներ-ենթ և կրծում-պ.ս. քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել -պ.ս. ցինը և անգղը-ենթ։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում-պ.ս., նրանք-ենթ կռնչյունով աղմկում են-պ.ս., թռչում են-պ.ս. բներից և ահարկու պտույտներ անում-պ.ս. բերդի կատարին։ Ապա բարձրանում է-պ.ս. քարե արծիվը-ենթ, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Հայոց լեզու 9

Նախադասության գլխավոր անդամներ, ստորոգյալ։ 

Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները, նշել պարզ են, թե բաղադրյալ։

Վայրի վարազի պես էր(բաղադրյալ ստորոգյալ) անտառապահ Պանինը(ենթակա)։ Մի հրեշ էր(բաղադրյալ ս.) նա(ենթակա) անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար(պարզ ստորոգյալ), փայտահատի կողքին կկանգներ (պարզ ստորոգյալ), կնայեր (պարզ ստորոգյալ), թե ինչպես նա(ենթակա) արագ կացնահար է անում (պարզ ստորոգյալ) ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար(պարզ ստորոգյալ), կմռնչար(պարզ ստորոգյալ) այնպես, որ արջերն(ենթակա) էլ էին քնից զարթնում(պարզ ստորոգյալ) և որջերում մռռում(պարզ ստորոգյալ)։ Լեղապատառ փայտահատին(ենթակա) մնում էր(պարզ ստորոգյալ) կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը(ենթակա) որսորդ Էր(բ.ս.)։ Վեց շուն ուներ(պ.ս), մեկը մյուսից կատաղի(բ.ս)։ Շների հետ որսի էր գնում(պ.ս.) Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք(ենթակա) չէր մոտենում(պ.ս) Մթնաձորին, Պանինի շներն(ենթակա) անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում(պ.ս.), կամ հալածում էին(պ.ս.) խրտնած պախրային։

Պանինը(ենթակա) վազում էր(պ.ս.) շների հետևից, հրճվանքից ճչում(պ.ս.)։ Գիշերվա որսը(ենթակա) նրա համար հարազատ տարերք էր(բ.ս.)։

Առավոտը(ենթակա) բացվում էր(պ.ս.), ձյունի վրա արյան շիթեր(ենթակա) էին երևում(պ.ս.), այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր(բ.ս.), խեղդված գայլի(ենթակա) դիակ(բ.ս.), կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր(պ.ս.) Պանինը(ենթակա), մինչև շները(ենթակա) որսի միսն ուտեն(պ.ս.)։

Նա(ենթակա) սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս(պ.ս.) և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր(պ.ս.) տուն։ Եթե ճանապարհին տեսներ(պ.ս.) մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները(ենթակա) պիտի հարձակվեին(պ.ս.) նրա վրա, հալածեին(պ.ս.), մինչև քափ-քրտինքի մեջ կորած(բ.ս.), արյունլվա մարդը(ենթակա) կարողանար(պ.ս.) մի տեղ պատսպարան գտնել։