Պատմություն. Նախաքննական պատրաստություն

Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները


ա/ Հայաստանի տարածքային պահանջները
բ/ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 52-54, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
ա/ Հայկական դիվիզիաների կազմակերպումը և նրանց մարտական ուղին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 81-83, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
ա/ Հայաստանի անկախության հռչակագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 129-130, նաև այլ աղբյուրներ/
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն, 9-րդ դասարան

Առաջադրանք․
1․Ի՞նչ տարածքային հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի կոնֆերանսներում։ Ներկայացրե՛ք արդյունքները։

Մոսկվան տվել է Հայաստանի տարածքները Թուրքիային, որովհետև գտնվում էր Թուրքիայի սպառնալից ճնշման տակ: Երկու կողմերի լարվածության մեջ տուժեց Հայաստանը:Մոսկվան տվեց տարածքները, որպեսզի Թուրքիան չանցնի հաջորդ կողմ, իսկ պայմանագիրը ստիպեց, որ Հայաստանը դա ընդունի: 


2․Թվարկե՛ք Հայրենական Մեծ պատերազմի հայ նշանավոր զորահրամանատարներին։ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքը՝ «Իմ պապերը /ազգականները/՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ։

https://babajanyanmaria.wordpress.com/2023/12/12/համաշխարհային-2-րդ-պատերազմի-մասնակցա/


3․Նկարագրե՛ք «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը» որպես պատմական փաստաթուղթ /բլոգային աշխատանք/

Ըստ «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»՝ Հայաստանը վերանվանվեց ՀՀ-ի, Հայաստանի հանրապետությունը ինքնիշխան պետություն էր և Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ 

Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ 

Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

Սրանք մի քանի կետերն էին պայմանագրի, մնացածը կարող եք նայել այստեղ՝

https://hy.wikipedia.org/wiki/Հայաստանիանկախությանհռչակագիր

Պատմություն. Նախաքննական պատրաստություն

Թեմա 31. Հայաստանի առաջին հանրապետությունը

ա/ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը /բանավոր, Հայոց պատմության էլ․ դասագիրք՝ 9, էջ 6-8, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
ա/ Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում
բ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 30-32, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը։

Ըստ Բաթումի պայմանագրի Հայերը պետք է բավականաչափ մեծ տարածքներ զիջեին թուրքերին։ Հայերը շատ վատ իրավիճակում էին։ Նաև թուրքերը իրավունք ունեին հայերին հսկելու և կարող էին հայաստանի վրայով ապրանք տեղափոխել Ադրբեջան։


2․ Ի՞նչ էր նախատեսում Փարիզի կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների հուշագիրը։

Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ` ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Դա նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ կազմելու էր 160 հազար քառ. կմ։


3․ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը /բլոգային աշխատանք/․

Սևրի պայմանագիրը չիրագործվեց, որովհետև Խորհրդային Ռուսաստանը, Թուրքիայի հետ կնքված Մոսկվայի պայմանագրով նրան զիջեց հայկական տարածքներ` Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Սևրի պայմանագրով նախատեսված հայկական պետության գաղափարը փոխարինվեց «ազգային օջախով»: Հայկական հարցը քննարկվեց նաև Լոզանի խորհրդաժողովում (1922 թ. նոյեմբեր— 1923 թ. հուլիս): Այստեղ մերժվեց նույնիսկ «ազգային օջախ» ստեղծելու գաղափարը, և դրվեց հայ գաղթականությանն օգնելու խնդիրը որով պետք է զբաղվեր ազգերի լիգան: Դրանով  Հայկական հարցը թաղվեց:


Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն, 9-րդ դասարան

Պատմություն. Նախաքննական պատրաստություն

Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը


ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ Լրացուցիչ նյութ/․
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը․
ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 148-152, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին․
ա/ Կրթություն
բ/ Գիտություն  /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 154-159, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Ցեղասպանության իրավական ձևակերպումը տվել է ՄԱԿ-ը 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։ Այս փաստաթուղթը կոչվում էր <<Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա պատժի մասին։ Ըստ այդ փաստաթղթի, ազգի կամ կրոնական համայնքի ոչնչացումը կոչվում է ցեղասպանություն։


2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Եղել է նաև Գերմանացիների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որը կոչվել է «Հոլոքոստ» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանություն, որի շրջանակներում Նացիստական Գերմանիայի և իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում։


3․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

Մայիսյան հերոսամարտի ժամանակ, տեղի են ունեցել երեք ճակատամարտեր, որոնցից մի քանիսում փայլուն հաղթանակ ենք տարել։ Ճակատամարտի շնորհիվ հայ ժողովուրդը հասկացել է միասնության ուժը։ Հասկացել է, որ համախմբվածությունը կարող է դառնալ հաղթանակի պատճառ։


4․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը /բլոգային աշխատանք/․

Մարգար Առուստամով

Ծնվել է 1854թ. Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: 1877թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան: Մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին։ 1985-ից աշխատել է Ս. Պետերբուրգի Ելիևսկու կլինիկ. ինստ-ում: 
Մասնակցել է 1892-ին Աստրախանում տարածված խոլերայի և 1899-ին Աստրախանի նահանգում ու Կիրգիզիայի տափաստաններում բռնկված ժանտախտի համաճարակների դեմ պայքարին: 
Գործուն մասնակցություն է ունեցել Աստրախանի հայկական գաղութի հասարակական կյանքին: 
Աշխատանքները վերաբերում են թոքաբորբերի պատճառագիտությանը, ձկնորս բանվորների բժշկ. օգնության կազմակերպման, բհրի, ժանտախտի և խոլերայի հարցերի ուսումնասիրությանը: 

Խորեն Սինանյան

Խորեն Սինանյանը ծնվել է 1868 թվականին: Նա Սուրբ Ղազար կղզու հայկական աստղադիտարանում առաջինն է հայտնաբերել Յուպիտերի 6-րդ արբանյակը։

Պատմություն. Նախաքննական պատրաստություն

Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․

ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 77-79, նաև այլ աղբյուր/
Թեմա 26. Հայդուկային շարժումը․
ա/ Շարժման առաջացումը
բ/ Նշանավոր հայդուկներ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 88-90, նաև այլ աղբյուր/․
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։

Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան Հայաստանում և Բալկաններում։ Դա հարուցեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի ու Ավստրո–Հունգարիայի դժգոհությունը։ Մեծ տերությունները Ռուսաստանին սպառնացին պատերազմով և պահանջեցին 1878 թ. հունիսին Բեռլինում գումարել վեհաժողով՝ ռուս–թուրքական հաշտության պայմանները քննարկելու նպատակով։

Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց։ Հայ պատվիրակները մինչև վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, ստացան օգնության խոստումներ։ Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, եվրոպացի պետական գործիչները բնավ ցանկություն չունեին օգնելու հայերին: Նրանք Հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։

Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի շրջանում։ Հայ ժողովրդի մեջ զգալիորեն պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ։ Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց վեհաժողովի ղեկավարությանը։ Շատ գործիչներ հանդես եկան կոչերով՝ օտար տերություններին խնդրագրեր ներկայացնելու փոխարեն անցնել զինված պայքարի կազմակերպմանը։

Մեծ տերությունների կողմից Հայկական հարցի միջազգայնացումն իրականում ոչինչ չտվեց հայությանը։Ընդհակառակը՝ ավելի սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց Օսմանյան կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին։


2․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին։

Նշանավոր հայդուկներ
Աղբյուր Սերոբ, Անդրանիկ, Գևորգ Չավուշ, Նիկոլ Դուման, Ժիրայր, Հրայր, Սպաղանաց Մակար։

Գևորգ Չաուշ— նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին


3․ Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները /բլոգային աշխատանք/․

Պատմություն. Նախաքննական պատրաստություն · Ընդհանուր

Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը


ա/ 1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
բ/ Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 31-34, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
ա/ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
բ/ Ադրիանապոլսի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 39-42, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների հիմնական ժամանակագրությունը։

1826 թ. հուլիսին Աբաս–Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ։ Սկսվեց ռուս–պարսկական նոր պատերազմ։ Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար։

Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության։ Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը։ Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։

1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական
գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։ Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ։

1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին
Երևանի բերդը։

Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ։ Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը։ 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։

Թուրքմենչայի պայմանագիրը։ Պարսկահայերի վերաբնակեցումը։ 1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1827 թ. վերջերին և
1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Շահը ստիպված հաշտություն խնդրեց։ 1828 թ. փետրվարի 10–ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։

Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք
տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։

Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու
համար Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց։ Հայ
պատվիրակները մինչև վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, ստացան օգնության խոստումներ։
Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, եվրոպացի պետական
գործիչները բնավ ցանկություն չունեին օգնելու հայերին:
Նրանք Հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի


2․ Ընտանիքում զրուցե՛լ ծնողների հետ և պարզե՛լ՝ ձեր նախնիները Արևելյան Հայաստան եկել են Պարսկահայքի՞ց, թե՞ Արևմտյան Հայաստանից։ Աշխատանքը ներկայացնե՛լ բլոգում տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի տեսքով /բլոգային աշխատանք/․

Մինչև տեղափոխվելը մեր նախնիները ապրել են Պարսկահայքի Խոյ-Սալմաստ նահանգում։ Այդ նահանգից են նաև խաչագողերը։ Ինչպես իմ պապն է պատմում Րաֆֆին խաչագողի հիշատակարանը վեպը գրելուց առաջ այցելել է նաև Լծեն գյուղ, հանդիպել պապիս նախնիների հետ՝ տվյալներ հավաքագրելու նպատակով։ Սյունիք գաղթաց մեր նախապապի անունը Վարդան է եղել։

1827-1828 թվականին մեր նախնիները՝ 7 եղբայր և 1 քույր, Պարսկահայքից գաղթել են Սյունիք՝ Տաթև, որից հետո եղբայրները տեղափոխվել են Սիսիանի շրջանի տարբեր գյուղեր՝ Լծեն, Աշոտավան, Բարձրավան։ Բնակվել են Լծենում, իսկ հետագայում տեղափոխվել են Սիսիանի շրջանի նորաստեղծ Նորավան գյուղ և ստեղծել են կոլեկտիվ տնտեսություն, որտեղ եղել են տարբեր գյուղերի բնակիչներ՝ տարբեր գյուղերից եկած ընտանիքներ։ Իմ պապիկի պապը 1920 թվականից բնակվել է Նորավան գյուղում։ Նորավան գյուղում ծնվել է նաև իմ պապը 1951 թվականին։ 1969 թվականին պապս ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ և 1974 թվականին ավարտելուց հետո գործուղվել է Երևանի քաղաքապետարանի Ջրմուղ կոյուղի վարչություն որպես ինժեներ։ Հետո այդ ժամանկից սկսած ապրել է Երևան քաղաքում։

Պատմություն. Նախաքննական պատրաստություն

Թեմա 21. Հայ ազատագ րական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի
բ/ Ի. Օրու գործունեությունը /բանավոր, 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.

Հայաստանի ազատագրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալներ: Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը: Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում:

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների` հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդերի, եզիդների համատեղ պայքարի պատրաստակամությունը:

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ ակնկալիքներ առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև XVII դ.
կեսերին Կրետե կղզու համար մղված պատերազմը: Թուրքական նվաճումից Կրետե կղզին պաշտպանող Վենետիկը, ինչպես նաև Հռոմն ու Ֆրանսիան կամենում էին պատերազմին հաղորդել համաքրիստոնեական բնույթ և համախմբել հպատակ քրիստոնյա ժողովուրդներին:

Ելնելով այս իրադրությունից՝ մի շարք հայ գործիչներ Հայաստանի ազատագրումը կապում էին եվրոպական երկրների օգնության հետ:

Ցավոք, այդ պատերազմի ելքը եվրոպացիների օգտին չէր: Միջազգային քաղաքական իրադրության փոփոխությունը խոչընդոտեց հայերի ազատագրական ծրագրերի իրականացումը:

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ: Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը:

Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678 թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս ՝ Եվրոպա անցնելու համար: Կ. Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ:

1680 թ. Հակոբ Ջուղայեցին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան: Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա Ֆրանսիա: Այնտեղ մտնելով զինվորական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում: Նա ծառայության է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի մոտ:

Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, ուստի կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Այս ամենը հաշվի առնելով` Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը: Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան: Հայաստանում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք:

Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր:
Վերադառնալով Եվրոպա՝ Օրին կազմում և Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության
36 կետից բաղկացած ծրագիր: Կայսրընտիր իշխանը, հավանություն տալով ծրագրին, առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը: Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը, որ Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել:

Պետրոս I–ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր, հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով:

Բայց 1711 թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ
է լինում:

Այսպիսով՝ XVII դարի վերջի և XVIII դարի սկզբների ազատագրական պայքարի զարթոնքը գլխավորապես կապված է Իսրայել Օրու անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցին գործնական ընթացք տվեց՝ մեծապես կարևորելով ընդհանուր թշնամու դեմ հնարավոր դաշնակիցներին համախմբելու գաղափարը:

Առաջադրանք

1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Իսկ այսօ՞ր․․․Հիմնավորե՛ք պատասխանը։

Ես անկեղծ չեմ կարծում, որ կարող եմ վստահ պատաղանել այդ հարցին, քանի որ հնարավոր չէ հարյուր տոկոսով վստահ լինել թե որ որոշումը ավելի արդյունավետ կլինի։ Տվյալ դեպքում հայաստանի ազատագրության հարցը կապեցինք հա’մ Եվրոպահի, հա’մ Ռուսաստանի հետ։ Իսկ այսօր կարծում եմ, որ Եվրոպայի հետ կապելու դեպքում արդյունք չենք ունենա, քանի որ փաստ չէ՝ արդյո՞ք Եվրոպական երկրները կնկատեն մեզ և կհամաձայնվել օգնել։

Պատմություն. Նախաքննական պատրաստություն · Ընդհանուր

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.


ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
ա/ Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 147-151, նաև այլ աղբյուրներ/.

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ 

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Առաջադրանք․
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790–826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։


2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։

Լևոն I–ի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր: Նրա նախորդները մի քանի անգամ փորձել էին գրավել այն, սակայն անհաջողության էին մատնվել: 1202 թ. նա Լամբրոնի իշխան Հեթումին հրավիրում է Տարսոն և բանտարկում: Դրանից հետո Լևոնը, առանց կռվի գրավելով բերդը, միացնում է արքունիքին: Աշխարհագրական դիրքի շնորհիվ Կիլիկիան ցամաքային և ծովային առևտրական ճանապարհների խաչմերուկում էր, ուստի Լևոնը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: 


3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները /բլոգային աշխատանք/․

XII դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը:

«Գլաձորի համալսարան», Տաթևի համալսարան, Սսի համալսարանը

Պատմություն. Նախաքննական պատրաստություն · Ընդհանուր

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.

ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։

Բագրատունյաց թագավորության հաստատումը Աշոտ 7-9րդ դարերում Հայաստանը գտնվում էր արաբական խալիֆայության տիրապետության ներքո: Սական 9-րդ դարում խալիֆայությունում սկսված գահակալական կռիվները հպատակ ժողովուրդների ապստամբությունները պատճառ դարձան, որ հայերը որոշեցին համախմբվել է վերականգնել հայոց պետականությունը: Այդ շրջանում հատկապես ազդեցիկ էին Վասպուրականի Արծրունիները, Սյունիքի Սյունիները, Արցախի իշխանները և Բագրատունիները:Նրանցից առավել կենսունակ գտնվեցին բագրատունիները: 855-ից Աշոտ իշխանը ճանաչվել է Հայոց իշխանաց իշխան և սպարապետ: Աստիճանաբար հասունանում էր Հայոց պետականությունը վերականգնելու գործընթացը, իվերջո արաբները գնում են զիջումների և Աշոտին ճանաչում հայոց թագավոր: 885թ Բագարան բերդաքաղաքում Գևորգ Գառնեցի կաթողիկոսի ձեռամբ Աշոտ Ա թագադրվում է հայոց թագավոր և հիմքդնում Բագրատունյաց թագավորությանը։ Հիմնադրվում է 885թ-ին և գոյատևում մինչև 1045:

Բագրատունյաց առաջին արքան խելացի և փորձառու քաղաքական գործիչ էր։ Աշոտ 1-ը մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Աշոտ 1-ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը ՝ Կարս կենտրոնով միացրեց իր պետությունը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը։ Խաղաղ ճանապարհով Աշոտ 1-ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել Սյունյաց և Արծրունյաց զորեղ իշխանների վրա։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական ամիրայությունները։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքների ՝ ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների և աղվանների հետ։ Աշոտ 1-ը նոր կալվածքներ տվեց թուլացած իշխաններին։ Երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։

Ներքին նախադրյալներից էր այն, որ հայ ժողովուրդը միավորված էր և ամեն վայրկյան պատրաստ էր անկախանալու։ Արտաքին նախադրյալներից էր այն, որ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ Բյուզանդիան մեզ օգնում էր անկախանալու հարցում։


2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ

Սմբատ I-ը ավարտեց Աշոտ I-ի գործը։ Նա միացրեց հայկական տարածքները՝ Դվինը, Տայքը, Տարոնը, Աղձնիքը, Բարձր Հայքը և Ջավախք գավառը։

Աշոտ I-ը մահացավ 890 թ. և իր հաջորդ Սմբատ I-ին թողեց ամուր և միավորված երկիր: Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին ու արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը՝ ճկուն դիվանագիտությամբ խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆաության միջև: 892 թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջն հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս: 

/բլոգային աշխատանք/.

Պատմություն. Նախաքննական պատրաստություն

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․

1. Արշակ 2-րդի քաղաքականությունը
2. Պապ թագավոր /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 18-25, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։

Տրդատ 3-ին հաջորդել է որդին՝ Խոսրով 3-րդը, որին հետո անվանել են «Կոտակ», կարճահասակ լինելու համար։

Շապուհ 2-րդի համաձայնությամբ գահ բարձրացավ Արշակ 2-րդը։ Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ 2-րդը կաթողիկոսական գահ բարձրացեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին։ Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոն։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Կաթողիկոս ձեռնադրված Ներսեսը Աշտիշատ ավանում հրավիրեց հայկական եկեղեցական առաջին ժողովը, որն ընդունեց մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորող օրհենքներ։ Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ։ Արգելվեցին մերծավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, Հասցվող մարմնական վնասվածքները, բազմակնությունը և այլ սովորույթներ։ Ժողովը հիվանդանոցներ, հյուրանոցներ և աղքատանոցների բացելու որոշում ընդունեց։ Այսպես ասած բազմազան բարեփոխումներ արեց։

Արշակ 2-րդի թագավորության վերջին տարիներին սկսվեց հայ-պարսկական պատերազմը, որը իր հերթին տևեց 4 տարի։ Հայերը սկզբում հաջողության հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և իրենց հերթին ներխուժում պարսկական տարածքներ։


2․ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները: Ու՞մ դիրքորոշումն եք պաշտպանում․հիմնավորե՛ք։
3․ Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում կարևոր խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը /բլոգային աշխատանք/.

Պատմություն. Նախաքննական պատրաստություն

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․

ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էլ․ դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էլ․ դասագիրք, էջ 8-10նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Հողատիրության երեք ձևերից են՝ հայրենիք, պարգևականք և գանձագին

«Հայրենիք»-Էին կոչվում ժառանգված սեփականության իրավունքով, հորից որդուն անցնող հողերը

«Պարգևականք»-անվանում էին այն կալվածքները, որոնք որպես հողային տարածք տրվում էին պետական պաշտոնյաներին կամ զինվորներին։

«Գանձագին»-էին համարվում գնված հողերը։

Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը կարծես բուրգ լիներ, որի վերևում կանգնած էր արքան։ Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով։ Թագավորն իր հպատակների կյանքի և գույքի նկատմամբ ուներ անսահմանափակ իրավունքներ։ Նա կարող էր հայտարարել պատերազմ և հաշտության պայմանագիր կնքել, բանակցելու այլ երկրների հետ և դեսպանություններ ընդունելու։ Միայն թագավորը իրավունքն ուներ երկու ոտքին կարմիր կոշիկ կրել։


2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները։

Գործակալություն- գործ արքունիքին կից պետական կառավարչական մարմին

Մարդպետություն-մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։

Սպարապետություն-Զինված ուժերը վարել է սպարապետության գործակալություններ։

Մաղխազություն-Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։

Թագակապ կամ թագադիր ասպետություն— գործակալությունը վարել է արքայի թագադրման և այլ արարողություններ։ Գործակալությունը հանդիսանում էր Բագրատունի իշխանական տան ժառանգական պատիվը։

Սենեկապետություն-Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։

Մարզպանություն-Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։


/բլոգային աշխատանք/.
Էլ․ դասագիրք՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան