Ընդհանուր · Իրավունք 9

Թեմա 17․ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում

ա/ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը, նպատակները, կանոնադրությունը
բ/ Եվրոպական ինտեգրման պատմական նախադրյալներ /էլ․ դասագիրք, էջ 31-38/․
Լրացուցիչ նյութեր՝
Միավորված ազգերի կազմակերպություն․ ՀՀ ԱԳՆ կայք
ՄԱԿ-ը Հայաստանում
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ

Առաջադրանք
1․Ներկայացրե՛ք էջ 33-ի գործնական աշխատանքը /լրացնե՛լ աղյուսակը/
/բլոգային աշխատանք/․

Իրավունք 9

Գործնական աշխ. 3 / Իրավունք

1 .մասնավոր

2.հանրային քաղաքականություն

3.մասնավոր

4.մասնավոր

5.մասնավոր

6.հանրային քաղաքականություն

7.հանրային քաղաքականություն

8.մասնավոր

Իրավունք 9

Թեմա 13/2․Ընտրություններ.


գ/ Ընտրական տեղամասեր և տեղամասային կենտրոններ
դ/ Ընտրությունը և կուսակցությունները /էլ․ դասագիրք, էջ 16-23/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ ընտրական օրենսգիրք

Առաջադրանք
1․ Բավարա՞ր եք համարում ընտրությունների հրապարակայնության աստիճանը մեր երկրում /բլոգային աշխատանք/․

Իրավունք 9

Թեմա 13/1․Ընտրություններ.

ա/ Ի՞նչ է ընտրությունը
բ/ Ընտրողները և ժողովրդավարությունը /էլ․ դասագիրք, էջ 16-23/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ ընտրական օրենսգիրք

Առաջադրանք
1․
 Բացատրե՛ք հետևյալ հասկացությունների նշանակությունը․
ա/ ընդհանուր ընտրական իրավունք

Այս հասկացությունը նշանակում է, որ ընտրության մասնակցողները, բոլորը ունեն նույն ընտրական իրավունքները, որոնք էլ անվանվում են ընդհանուր


բ/ հավասար ընտրական իրավունք

Այս հասկացությունը նշանակում է, որ ընտրության ժամանակ, բոլոր ընտրողների իրավունքները հավասար են։


գ/ ուղղակի ընտրական իրավունք

Ըստ «Կոնվենցիայի»՝

Ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիները քվեարկում են անմիջականորեն` համապատասխան թեկնածուին և (կամ) թեկնածուների ցուցակներին «կողմ» կամ թեկնածուին, թեկնածուներին և (կամ) թեկնածուների ցուցակներին «դեմ» կամ բոլոր թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակներին «դեմ»:


դ/ գաղտնի քվեարկություն /բլոգային աշխատանք/․

որի դեպքում բացառվում է քվեարկողի կամարտահայտության նկատմամբ հսկողությունը։ Քվեարկության գաղտնիությանը ապահովվում է քվեաթերթիկների, գնդիկների կամ քվեարկության հատուկ մեքենաների միջոցով։

Իրավունք 9

Թեմա 12․Շուկայական տնտեսությունը՝ որպես ազատ ձեռնարկատիրության հենասյուն

ա/ Ազատ շուկայական տնտեսական համակարգի սահմանադրական հիմունքները
բ/ Ազատ ձեռնարկատիրություն
գ/ Գնային համակարգ
դ/ Շուկայական մրցակցություն
ե/ Ձեռներեցություն /էլ․ դասագիրք, էջ 87-94/․
Լրացուցիչ նյութեր՝
Շուկայական տնտեսության մոդելները
ՀՀ օրենքը «Ձեռնարկությունների և Ձեռնարկատիրական գործունեության մասին»
ՀՀ օրենքը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»․

Առաջադրանք
1․ Կատարե՛ք գործնական աշխատանք 2-ը /էջ 91-92/՝ բերելով քաղաքացիների, իրավաբանական անձանց, համայնքների և պետության սեփականության օրինակներ։

Քաղաքացիների սեփականություն- մեքենա, հեռախոս, կահույք

Իրավաբանական անձանց սեփականություններ- գրասենյակային տարածք, առեվտրային, տրանսպորտային միջոցներ, համակարգչային տեխնիկա

Համայնքների սեփականություն-Համայնքային նշանակության շենքեր, համայնքային հողեր

Պետության սեփականություն- անտառներ, պետական հողային, ջրային ֆոնդեր, ընդերք


2․ Օրինակների միջոցով ներկայացրե՛ք, թե ինչպես է մրցակցությունը օգուտ բերում սպառողին /բլոգային աշխատանք/․,

Երբ որևէ ապրանքների արտադրողները մրցակցության մեջ են լինում, դա օգուտ է բերում սպառողին, բայց ինչո՞ւ։ Այդ ամենը նրա շնորհիվ է լինում, երբ մրցակիցները այսինքն՝ արտադրողները մրցակցության շնորհիվ սկսում են իրենց ապրանքը ավելի որակով արտադրեն և համեմատած ավելի էժան, որպեսզի սպառողները այդ բոլոր արտադրողների միջից ընտրեն հենց իրեն։ Եվ դրա համար էլ որքան շատ են մրցակիցներ լինում, այդքան ավելի շատ են արտադրողները լավացնում կամ էժանացնում իրենց ապրանքը։

Իրավունք 9

Թեմա 11․Պետության դերը տնտեսության մեջ։Պետական բյուջե․

ա/ Պետության կարգավորիչ դերը
բ/ Պետության եկամտի աղբյուրները /էլ․ դասագիրք, էջ 95-101/․

Առաջադրանք
Կատարե՛ք Գործնական աշխատանք 1-ը /էջ 98/և Գործնական աշխատանք 2-ը /էջ 99/,արդյունքները հրապարակեք բլոգում /բլոգային աշխատանք/․

Պատկերացնենք իրավիճակ՝

Դուք խանութից գնել եք որևէ ապրանք։ Վերադարձել եք տուն և մանրամասն կարդացել եք վրայի պիտակի վրա գրված տեղեկությունը, որտեղ ոչինչ գրված չէր ապրանքի պահպանման կանոնների մասին։ Այդ պատճառով դուք ապրանքը սառնարան դնելու փոխարեն այն պահում եք սենյակային ջերմաստիճանում։ Հաջորդ օրը ապրանքից օգտվում են ձեր հարազատները։ Որոշ ժամանակ անց պարզվում է, որ ապրանքը փչացած է եղել, որի պատճառով առաջացել է թունավորում։ Այդ իրավիճակից հասկանալի է, որ խաղտվել է սպառողի իրավունքը, որը սահմանված է՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասից։

Վաճառողը և արտադրողը պարտավոր են հատուցել սպառողի իրավունքների խաղտման հետևանքով վերջինիս պատճառված վնասները։

Իրավունք 9

Թեմա 10․ ՀՀ-ում ապրող Ազգային փոքրամասնությունների իրավունքները․

Առաջադրանք
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․

Իրավունք 9

Թեմա 9․Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
ուսումնասիրություն /էլ․ դասագիրք, էջ 139-142/․
-«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա
-ՀՀ Օրենքը Հայաստանի հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին

Առաջադրանք
1․ Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամների իրավունքները մեր երկրում։ Պատասխանը հիմնավորե՛ք օրինակներով /բլոգային աշխատանք/․

Կարծում եմ, որ Հայերը՝ ինչպես նաև տարբեր երկրների ժողովուրդներ, մասսամբ են հարգում հաշմանդամների իրավունքները։ Իհարկե հասկանում եմ, որ պետությունները բավականին ջանք են գործադրում հաշմանդամների իրավունքները պաշտպաանելու համար, բայց միևնույնն է միշտ լինում են մարդիկ որոնք դրանց չեն հետևում

Իրավունք 9

Թեմա 8․Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան՝ որպես երեխայի պաշտպանության երաշխավոր

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան  և առանձնացրե՛ք այն հոդվածները, որոնք այնքան էլ չեն գործում իրական կյանքում /բլոգային աշխատանք/․

Հ ո դ վ ա ծ  1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:

Հ ո դ վ ա ծ  11

1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:

2. Այդ նպատակով մասնակից պետությունները նպաստում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն:

Հ ո դ վ ա ծ  16

1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:

2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:

Իրավունք 9

Թեմա 7․Երեխայի իրավունքներ

էլ․ դասագիրք, էջ 132-138/․
Նորմատիվ իրավական փաստաթղթեր՝
-Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա
-ՀՀ Օրենքը երեխայի իրավունքների մասին

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախաբանը, ընտրե՛ք ձեր կարծիքով առավել կարևոր երեք դրույթ և վերլուծե՛ք դրանք։

Հ ո դ վ ա ծ  1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:

Հ ո դ վ ա ծ  25

Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը՝ պարբերաբար վերանայելու երեխայի բուժման ընթացքը և իր տեղավորման հետ կապված մյուս բոլոր հանգամանքները:

Հ ո դ վ ա ծ  36

Մասնակից պետությունները երեխային պաշտպանում են նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագործման բոլոր այլ ձևերից:

Առանձացրածս հոդվածներով ներկայացնում եմ ընդհանուր երեխայի այն իրավունքները, որը նա ստանում է անմիջապես ծնունից հետո, և մինչև դեռահաս դառնալը։


2․ Առօրյա կյանքում երեխայի ո՞ր իրավունքներն են ձեզ ավելի անհրաժեշտ թվում։

Կարծում եմ այն իրավունքը, որ պետությունը պարտավոր է հոգ տանել երեխայի հոգեկան և ֆիզիկական առողջության, ապահով շրջապատի մասին։


3․ Ձեր կարծիքով ոտնահարվու՞մ են արդյոք երեխայի իրավունքները մեր երկրում։ Եթե այո, ապա ավելի շատ որտե՞ղ է դա կատարվում՝ դպրոցու՞մ, տա՞նը, թե՞ բակում։

Չեմ հանդիպել երեխայի իրավունքների ոտնահարում, ո’չ դպրոցում, ո’չ տանը, ո’չ էլ բակում։


4․ Վերոնշյալ կետերի շուրջ աշխատե՛ք «Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» հասարակագիտական նախագծի շրջանակում /բլոգային աշխատանք/․