Կենսաբանություն 9

Կյանքի ծագման մասին

  • Օպարին-Հոլդեյնի տեսությունը

  • Ներկայումս կենսաբանության մեջ ընդունվում է կյանքի աբիոգեն ծագման վարկածը, որը առաջարկվել է Օպարինի կողմից։ Ըստ նրա վարկածի կյանքի ծագման ճանապարհին տեղի են ունեցել էվոլյուցիոն բնույթի խոշոր փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել 3 աստիճաններով՝

  • Կյանքի ծագման ճանապարհին առաջին աստիճանը եղել է անօրգանական նյութերից օրգանական նյութերի աբիոգեն, այսինքն ոչ կենսածին սինթեզը։ Դա տեղի է ունեցել ջրային միջավայրում։ Հավանաբար այսպիսի ջերմաստիճանում և քիմիական այնպիսի միջավայրում, որում հնարավոր էր անօրգանական նյութերից օրգանական նյութերի սինթեզը։

  • Կյանքի ծագման ճանապարհին երկրորդ աստիճանը եղել է օրգանական մոլեկուլների խտացումը կամ կոացերվացիան։ Ջրային միջավայրում հավանաբար միանման կառուցվածք ունեցող օրգանական մոլեկուլները խմբավորվել են և առաջացրել ավելի խոշոր ագրեգատներ, որոնք կոչվել են կոացերվատներ։ Կոացերվատի ներսում տեղի են ունեցել քիմիական բարդ ռեակցիաներ, որոնց ընթացքում կարող էին առաջանալ գազանման ցնդող նյութեր, կամ ավելի բարդ օրգանական մոլեկուլներ, որոնք նստվածքի ձևով կարող էին մնալ կոացերվատի կազմում։ Քիմիական ռեակցիաների ընթացքում կոացերվատը սկսել է չափերով մեծանալ, դա ինչ որ տեղ կարելի է նմանեցնել սնման պրոցեսին։ Կոացերվատային կաթիլից նյութերի դուրս գալը և ներս մտնելը կարելի է նմանեցնել նյութափոխանակության պրոցեսին։ Հավանաբար կոացերվատի ներսում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների ընթացքում առաջացել են այնպիսի օրգանական մոլեկուլներ, որոնք նման են եղել նուկլեինաթթուների և ընդունակ են եղել ինքնավերարտադրման։

  • Ինքնավերարտադրվող մոլեկուլների առաջացումը կյանքի ծագման ճանապարհին եղել է երրորդ աստիճանը։ Այս դեպքում 1 կոացերվատից կարող էին առաջանալ սրան նման մի քանի այլ կոացերվատներ։

  • Առաջին կենդանի օրգանիզմը, որը առաջացել է աբիոգեն ճանապարհով կոչվել է պրոբիոնտ։ Այդ օրգանիզմը դեռևս հեռու են եղել բջիջ կոչվելուց, թեպետ նրա մոտ նկատվել են կենդանի նյութին բնորոշ հատկանիշներ։ Օրինակ՝ պրոբիոնտը ընդունակ է եղել նյութափոխանակության, այսինքն համարվել է բաց համակարգ։ Պրոբիոնտը կարողացել է վերարտադրել իր նմանին։ Աստիճանաբար պրոբիոնտի մոտ ձևավորվել է պաշտպանիչ թաղանթ, որից հետագայում էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է պլազմատիկ թաղանթը։

Կենսաբանություն 9

Միմիկրիա: Հովանավորող գունավորում

Միմիկրիա

Միմիկրիա կենդանիների պաշտպանական գունավորման և ձևի տեսակներից մեկը, որի դեպքում  կենդանին նմանվում է շրջապատող  միջավայրի առարկաներին, բույսերին, ինչպես նաև  գիշատիչների կողմից ոչ ուտելի  կամ դրանցից պաշտպանված կենդանիներին:  Առաջացել է էվոլուցիայի  ընթացքում, բնական ընտրությամբ, որպես գոյության  պայքարի միջոց: Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում:Շատ թիթեռներ, ուղղաթևեր, ունեն թարմ կամ  չոր տերևների գույներ,  ուրվագծեր և նույնիսկ ջղավորություն : Բազմաթիվ աղոթարարներ նմանվում են բույսերի  ընձյուղների, իսկ մի քանիսը` ծաղիկների:

Հովանավորող գունավորում; Արտաքին միջավայրին նմանվելու ունակություն

Հովանավորող գունավորումը լայնորեն տարածված է ամենատարբեր կենդանիների մոտ։ Կանաչ բույսերի վրա աննկատելի են կանաչ գունավորում ունեցող միջատները, իսկ օրինակ քամելեոնները, իգուաները, ծառագորտերը ընդունակ են փոփոխելով իրենց մարմնի գունավորումը, դառնալ աննկատ այն միջավայրում, որտեղ գտնվում են։
Կենդանիների որոշ տեսակներ ձեռք են բերել նախազգուշացնող գունավորում՝ հարմարվելով արտաքին միջավայրի պայմաններին։ Վառ գունավորումը նախազգուշացնող ազդանշան է թշնամիների համար։ Այդպիսի գունավորում ունեն թունավոր, խայթող երկկենցաղները, միջատները և որոշ սողուններ։ Օրինակ՝ անապատում ապրող ականջավոր, կլորագլուխ մողեսը վտանգի դեպքում բացում է իր բերանի կողքը գտնվող մաշկային ծալքերը, որոնք ներսից վառ կարմրագույն են, վախեցնող դիրք է ընդունում և վախեցնում թշնամուն։ 

Նախազգուշացնող գունավորում

Կենդանիների որոշ տեսակներ ձեռք են բերել նախազգուշացնող գունավորում՝ հարմարվելով արտաքին միջավայրի պայմաններին։ Վառ գունավորումը նախազգուշացնող ազդանշան է թշնամիների համար։ Այդպիսի գունավորում ունեն թունավոր, խայթող երկկենցաղները, միջատները և որոշ սողուններ։ Օրինակ՝ անապատում ապրող ականջավոր, կլորագլուխ մողեսը վտանգի դեպքում բացում է իր բերանի կողքը գտնվող մաշկային ծալքերը, որոնք ներսից վառ կարմրագույն են, վախեցնող դիրք է ընդունում և վախեցնում թշնամուն։ Ցերեկային թիթեռների մեծ մասը վառ գունավորված է, գիշերային թիթեռները գունավորված են համեստ գույներով։ Վառ գունավորված ծառագորտերը համարվում են երկրագնդի ամենաթունավոր կենդանիները։ 

Կենսաբանություն 9

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Գոյության կռիվ

Դարվինը իր շուրջերկրյա ճանապարհորդության ընթաքում ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա: ոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով: Օրինակ՝ լուսնաձուկը դնում է մոտ 300 մլն. ձկնկիթ, գորշ մեծամուկը տարեկան ծնում է հինգ անգամ միջին հաշվով 8-ական ձագ, որոնք էլ 3 ամսից սկսում են բազմանալ: Ըստ Դարվինի եզրակացության բնության մեջ բոլոր կենդանիները և բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն յուրաքանչյուր տեսակի հասուն առանձնյակնրի քանակությունը բնության մեջ մնում է գրեթե անփոփոխ: Դարվինը գտնում է, որ ծնված առանձնյակների մեծ մասը մինչև սեռահասուն դառնալը ոչնչանում է, որի պատճառը բնության մեջ գործող գոյության կռիվն է: «Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները: Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է: Դարվինը տարբերում էր գոյության կռվի 3 հիմնական ձևեր, ներտեսակային, միջտեսակային, և կռիվ անօրգանական, աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:

Ներտեսակային գոյության կռիվ-տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև: Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի նկատմամբ նույն պահանջներն ունեն: Ներտեսակային գոյության կռվի օրիանկ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցաքցություն էգին տիրանալու համար: 

Միջտեսակային գոյության կռիվ-տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև: Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են: Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թրչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում։ Այդ կռիվը նկատվում է տեսակի արեալի ցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ։ Դարվինը նշում էր, որ, օրինակ, Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80%-ը։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա։ Ձմեռային քուն մտնող շատ կենդանիներ՝ երկկենցաղներ, սողուններ, կրծողներ, սակավաձյուն ձմռանը կարող են ցրտահարվել, ոչնչանալ։ Ձմռանը ջրում լուծված թթվածնի պակասից ջրավազաններում ոչնչանում են ձկները։ Լեռներում կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում հանդիպում են հյուծված ծառեր և թփեր, թեև նրանց այլ բույսեր չեն ճնշել։ Անապատներում ապրող բույսերի տերևները ձևափոխվել են փշերի, արմատները երկարել և այլն։

Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին: Կենդանի օրգանիզմներր տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրր հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր ե­ղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որր հողում հասնում է հողի խորը շերտերին: Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանի­ներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություննե­րի արդյունք է: Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հար­մարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայ­րում կարող են րնկճվել և նույնիսկ մահանալ:

Ընդհանուր · Կենսաբանություն 9

Սեռի հետ շղթայակցված հատկանիշներ։ Սեռի գենետիկա

Բոլոր կենդանի էակները նման են իրենց ծնողներին, նրանք ժառանգում են նախորդ սերունդների հատկանիշները: Ժառանգական հատկանիշների փոխանցումը, ուսումնասիրում է գենետիկա գիտությունը: 

Բնական է,որ սեռական քրոմոսոմներում գտնվում են սեռական հատկանիշները պայմանավորող գեներ։Բայց X և Y քրոմոսոմները պարունակում են նաև այլ,ոչ սեռական հատկանիշներ պայմանավորող գեներ։Այդ ոչ սեռական հատկանիշները,որոնք պայմանավորող գեները գտնվում են սեռական քրոմոսոմներում,կոչվում են սեռի հետ շղթայկցված հատկանիշներ։

Մարդու X քրոմոսոմը պարունակում է արյան մակարդելիությունը որոշող դոմինանտ գենը, որն ընունված է նշել H տառով, քանի որ նրա ռեցեսիվ ալելը առաջացնոււմ է ծանր հիվանդություն հեմոֆիլիա, նույն քրոմոսոմում գնվում է նաև կարմիր և կանաչ գույների նկատմամբ կուրություն՝ դալտոնիզմ։

հայտնի են նաև ևս մոտ 3000 այլ ժառանգական հիվանդություններ, որոնք հիմնականում աուտոսոմներում գտնվող գեների կամ քրոմոսոմների կառուցվածքի փոփոխությունների (մուտացիաների) արդյունքն են։

Այսպիսով, մարդու շատ հիվանդություններ և նորմայից շեղումներ պայմանավորված են գենոտիպով։ Սա առանձնապես հաջողվում է սահմանել այն դեպքերում, երբ մարդու բջիջներում քրոմոսոմների թվի փոփոխություններ են տեղի ունենում։ Հայտնի են դեպքեր, երբ մարդու քրոմոսոմների համալիրում մի ավելորդ քրոմոսոմ է հայտնվում, և նրանց ընդհանուր թիվը դառնում է 47։ Այս աննշան թվացող խախտումը շատ ծանր հետևանքներ ունի։ Զարգանում է Դաունի հիվանդությունը։ 

Կենսաբանություն 9

Դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն

Դոմինանտություն

Դոմինանտություն է կոչվում այն գենը, երբ ժառանգում է դոմինանտ գենը ու արտահայտվում է ֆենոտիպորեն։ Հիբրիդային օրգանիզմում ծնողական ձևերից մեկի հատկանիշի գերակշռման երևույթը կոչվում է դոմինատություն։ Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատինական մեծատառով։ Օրինակ ՝ եթե ծնողներից մեկը ունի շականագույն աչքեր, իսկ մյուսը ՝ կապույտ աչքեր, ապա նրանց սերունդը կունենա կամ շականակագույն աչքեր կամ կապույտ։ Եթե ծնողներից մեկը սևահեր է, իսկ մյուսը շիկահեր, ապա նրանց սերունդը կլինի շիկահեր։ Եթե ծնողներից մեկը սպիտակամորթ է, իսկ մյուսը սևամորթ, ուրեմն նրանց սերունդը կլինի կամ սևամորթ կամ կլինի այդ երկու գույների խառնուրդը։ 

Ոչ լրիվ դոմինանտություն

Դոմինանտը ունի նաև իր հակադիր ձևը, որը կոչվում է ոչ լրիվ դոմինանտություն։ Ոչ լրիվ դոմինանտությունը դիտարկվում է այնպիսի հատկանիշների ժառանգման դեպքում, ինչպիսիք են թռչունների փետուրների կազմությունը, խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների բրդի գունավորումը, մարդկանց օրգանիզմում կենսաքիմիական հատկանիշները, ծաղկի գունավորումը և այլն։ Օրինակ ՝ գիշերային գեղեցկուհի կոչվող բույսի երկու ժառանգական ձևերն ունենում են մեկը ՝ կարմիր, մյուսը ՝ սպիտակ գունավորմամբ ծաղիկներ։ Դրանց խաչասերման հետևանքով դիտվում է միակերպություն և առաջին սերնդում ի հայտ են գալիս վարդագույն ծաղիկներ, որը դրսևորում է հատկանիշի միջանկյալ բնույթը։ Երկրորդ սերնդում, երբ խաչասերվում են առաջին սերնդի առանձնյակները, դիտվում է ճեղքավորում ՝ 1:2:1 ՝ ինչպես ըստ գենոտիպի, այնպես էլ ըստ ֆենոտիպի, այսինքն ՝ երկրորդ սերնդի առանձնյակների 25%-ը ունենում են կարմիր գույնի ծաղիկներ (հոմոզիգոտ AA գենոտիպով), 25%-ը ՝ սպիտակ (հոմոզիգոտ aa գենոտիպով) և 50%-ը վարդագույն ծաղիկներ (հետերոզիգոտ Aa գենոտիպով)։ 

Կենսաբանություն 9

Օրգանիզմի անհատական զարգացում


Անհատական զարգացումը կամ օնտոգենեզը սկսվում է զիգոտի առաջացման պահից մինչև օրգանիզմի վախճանը։ Անհատական զարգացումը ունի 2 փուլ՝ սաղմնային և հետսաղմնային։ Սաղմնային շրջանն ընդգրկում է զիգոտի ձևավորման պահից մինչև օրգանիզմի ծնունդը, իսկ հետսաղմնայինը՝ օրգանիզմի ծնվելուց մինչև նրա վախճանը։

Առաջինը՝ աճի և ձևավորման շրջանն է: Այդ շրջանի հենց սկզբում բոլոր օրգանները հասնում են տարբերակման այն աստիճանի, որում երիտասարդ կենդանին կարող է գոյություն ունենալ և զարգանալ մոր օրգանիզմից անկախ ։ Այդ ժամանակաշրջանում արդեն գործում են ստամոքս աղիքային ուղին, շնչառական, զգայական օրգանները։  Աճի և ձևավորման շրջանում վերջնականապես հիմք Է դրվում օրգանիզմի  առանձնահատկություններին, և անհատը հասնում Է տեսակին բնորոշ չափերի։

Բոլոր օրգան համակարգերից ուշ ձևավորվում է սեռական համակարգը, երբ ավարտվում է նրա ձևավորումը, սկսվում է հետսաղմնային կյանքի երկրորդ՝ հասունացման շրջանը, որի ընթացքում տեղի է ունենում բազմացումը։ Այդ փուլի տևողությունը տարբեր տեսակների մոտ տարբեր է։ Որոշ տեսակների մոտ այն տևում Է մի քանի օր, շատերի մոտ՝ երկար տարիներ։

Հասունացման շրջանին հաջորդում է երրորդ՝ ծերացման շրջանը օրգանների պարզեցմամբ. ծերացումը հանգեցնում է անհատի բնական մահվան։

Ուղղակի զարգացում. Այս դեպքում ծնվում կամ ձվի թաղանթներից դուրս է գալիս փոքր չափերով, բայց հասուն օրգանիզմին հատուկ բոլոր օրգաներնն ունեցող առանձնյակ, որը զարգացման հետսաղմնային փուլում չափերով մեծանում, աճում է և սեռահասուն դառնում: Հետսաղմնային ուղղակի զարգացում ունեն սողունները, թռչուները, կաթնասունները…

Անուղղակի զարգացում. Կերպարանափոխությամբ ուղեկցվող հետսաղմնային զարգացման դեպքում ձվից դուրս է գալիս թրթուրը, որը սովորաբար ավելի պարզ կառուցվածք ունի, քան հասուն առանձնյանկը: Թրթուրային վիճակից հասուն վիճակի անցման ժամանակ օրգանները քայքայվում, վերանում են, և առաջանում են հասուն օրգանիզմին բնորոշ օրգաններ: Ձու-թրթուր-հասուն կենդանի. Սա հատուկ է կերպարանափոխությամբ զարգացող կենդանիների մի մասին և կոչվում է թերի կերպարանափոխությամբ զարգացում: Բնության մեջ հանդիպում է նաև լրիվ կերպարանափոխություն՝. ձու-թրթուր-հարսնյակ-հասուն կենդանի: Այսպես են զարգանում շատ միջատներ:

Անուղղակի կամ կերպարանափոխությամբ հետսաղմնային զարգացման կենսաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ օնտոգենեզի ընթացքում թրթուրների և հասուն ձևերի միջև գրեթե վերանում է ներտեսակային գոյության կռիվը, ինչը արդյունք է նրանց տարբեր կենսակերպ ունենալու և տարբեր կենսամիջավայրում ապրելու: Միաժամանակ, ոչ ակտիվ կամ մակաբույծ կենսակերպ ունեող կենդանիների ազատ ապրող և ակտիվ կենսակերպ ունեող թրթուրները մեծ դեր ունեն տվյալ տեսակի տարածման, արեալի ընդարձակման առումով:

Կենսաբանություն 9

Բջջի բաժամումը՝միթոզ , քրոմոսոմի կառուցվածքը

Միտոզը բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ: Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները: Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները պարուրվում են կարճանում և հաստանում: Դադարում է ՌՆԹ-ի սինթեզը: Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմայում: Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման: Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:

Քրոմոսոմի կառուցվածքը

Քրոմոսոմը կորիզի գլխավոր բաղադրիչն է, որը լավ է երևում բջջի բաժանման ժամանակ, և որի հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ։
Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։

Կենսաբանություն 9

Թոքաբորբը

Թոքաբորբը բնութագրվում է որպես թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում, գերազանցապես ախտահարելով ալվեոլները նրանց մեջ առաջացնելով էքսուդացիա, ինչպես նաև ինտերարիցիալ հյուսվածք: Չնայած վերջին տարիներին թոքաբորբի ախտորոշման և բուժման մեջ հասած հաջողություններին ներկայումս թոքաբորբը բավականին լայն տարածում ունեցող հիվանդություններից է: Տարիներին զուգահեռ աճում են թոքաբորբով հիվանդացությունը և մահացությունը: Թոքաբորբերը գտնվում են ընհանուր մահացության զանգվածի 5-րդ տեղում: 

Թոքաբորբը հաճախ սկսում է վերին շչառական ուղիների վարակով որը տեղափոխվում է դեպի ավելի ցածր հատված։ Դա թոքաբորբի տեսակ է։ Քանի որ վերին շնչառական ուղիների նորմալ միրոֆլորան սկսում է մրցակցել ախտածնի հետ սննդի համար։ Ստորին օդատար ուղիներում, ձայնաճեղքում, կոմպլեմենտի համակարգը և իմունոգլոբուլինները (հակամարմիններ) կարևոր պաշտպանիչ են։ Փոքր վարակված սեկրետի (արտադրուկ) հետհոսքը կարող է առաջացնել ստորին օդատար ուղիների թոքաբորբ։ 

Այս վտանգավոր ու անկանխատեսելի հիվանդությունն առաջացնում են`

·       վիրուսները
·       բակտերիաները 
·       սնկերը
Նման հիվանդության դեմ կարելի է պայքարել շնորհիվ ժամանակակից ախտորոշման ու ճիշտ բուժման: Հիվանդությունն ախտահարում է ալվեոլային  նուրբ բշտիկները, որոնց շնորհիվ արյունը հագենում է թթվածնով:

Թոքաբորբի առաջացման վրա ազդում են տարբեր հարուցիչները, ներբջջային մակաբույծները, բակտերիաները, սնկերն ու վիրուսները: Ընդ որում թոքաբորբի յուրաքանչյուր տեսակ աչքի է ընկնում հիվանդության յուրովի ընթացքով: Հիվանդության առաջացումը կարող է  պայմանավորված լինել առաջացած   բարդություններով, որոնք կարող են առաջանալ  գրիպից, բրոնխիտից ու մրսածությունից հետո:

Կենսաբանություն 9

Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա   և  տրանսլյացիա:

Սպիտակուցների սինթեզը կենդանի օրգանիզմերի բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես է։ ։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։

Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։


Սպիտակուցների հատկությունները և ֆունկցիանների ողջ բազմազանությունը կապված է պոլիպեպտիդային շղթայի կառուցվածքով՝ ամենաթթուների թվով կազմով և դասավորման հաջորդականությամբ։Այս ամենը որոշվում է նուկլեինաթթուներում նուկլեոտիդների հաջորդականությամբ։Սպիտակուցի մոլեկուլում ամինաթթուների դասավորման հաջորդականությունը գաղտնագրված է ԴՆԹ-ի մոլեկուլում։Այսինքն դնթում կան հատվածներ որոնք տեղեկատվություն են պարունակում սպիտակուցների առաջնային կառուցվածքի մասին և այդ հատվածներից յուարքանչյուրը կոչվում է գեն։
ԴՆԹ-ի մոլեկուլը կազմված է հայրուրավոր գեներից։Այդ գեները ԴՆԹ-ի մոլեկուլի երկայնքով տարանջատվում են իրարից նուկլեոտիդների եռյակների միջոցով որոնք ազդարարում են պոլինուկլեոտիդային շղթայի սինթեզի սկիզբը և ավարտը։

Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ է դրա առաջնային կառուցվածքի մասին տեղեկատվությունը կորիզից տեղափոխել դեպի ցիտոպլազմա, որտեղ գտնվում են ռիբոսոմները: Դրա համար ԴՆԹ-ի շղթաներից մեկի վրա սինթեզվում է տ-ՌՆԹ-ն, որի նուկլեոտիդային հաջորդականությունը ճշգրտորեն համապատասխանում է ԴՆԹ-ի երկու շղթաներից մեկի նուկլեոտիդային հաջորդականությանը: Այս գործընթացը կոչվում է տրանսկրիպցիա(արտագրում): Դրա արդյունքում ԴՆԹ-ում նուկլեոտիդային հաջորդականության լեզվով գաղտնագրված տեղեկատվությունը նույն հերթականությամբ արտագրվում է տ-ՌՆԹ-ի վրա: Վերջինս այնուհետև անցնում է դեպի ռիբոսոմներ: Ռիբոսոմները բջջի այն օրգանոիդներն են, որտեղ իրականացվում է սպիտակուցների կենսասինթեզը:

Տրանսլյացան բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹ սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը։ Տրանսլացիա տեղի է ունենում ռիբոսոմներում այն կատարվում է երեք փուլով ինիցիացիա, էլոնգացիա տերմինացիա։

Պլաստիկ փոխանակությունը բջջում օրգանական նյութերի կենսասինթեզի գործընթացն է։

Տրանսկրիպցիա

Տրանսկրիպցիան գենային էքսպրեսիայի (արտահայտում) առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ (ի- ՌՆԹ)։ Տրանսկրիպցիան ընթանում է հետևալ առաջին 1 կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ պոլիմերազի, որը թույլ է տալի միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականթւթյան պրոմոտոր։Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։

Տրանսլյացիա

Տրանսլյացիան՝ բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹից սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը։

ՓՌՆԹ-ի դերը տրանսլյացիայում նուկլեոտիդների լեզվից փոխակերպումն է ամինաթթուների լեզվի։ փՌՆԹ-ն կազմված պոլինուկլեոտիդային շղթայից, անտիկոդոնից և ամինաթթվի միանալու տեղից։ Անտիկոդոնը փՌՆԹ-ի ան հատվածն է, որը կազմված է 3 հիմքից և կոմպլիմենտար է տՌՆԹ-ի կոդոնին։ Տրանսլյացիայի ժամանակ փՌՆԹ-ն անտիկոդոնով միանում է տՌՆԹ-ի կոդոնին և նրա մյուս ծայրի միանում է համապատասխան ամինաթթու։

Կենսաբանություն 9

Դաս 4 Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները,

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,3

Ցիտոպլազման մածուցիկ նյութ է։ Այն բջջի կենսահեղուկ միջավայրն է, որտեղ տեղակայված են կորիզը, օրգանոիդները և ներառուկները։ Ցիտոպլազման բուսական բջիջներում բջջապատից, իսկ կենդանական բջիջներում գլիկոկալիքսից սահմանազատվում է պլազմայի թաղանթով։ Ցիտոպլազմայում են ընթանում կենսաքիմիական ռեակցիաները։ Ներառուկները (սպիտակուցները, ածխաջրերը, լիպիդները….) ցիտոպլազմայի ոչ մշտական բաղադրիչներն են։ Դրանք առաջանում և ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում։ Բջիջներում որոշ սպիտակուցներ հանդես են գալիս թելիկների, խրձերի և միկրոխողովակների ձևով և կազմում են բջջակմախք։ Բույսերի և նախակենդանիների բջիջներում կան թաղանթով սահմանազատված տեղամասեր՝ խորշեր, որոնց անվանում են վակուոլներ։ Դրանք լցված են բջջահյութով։

Բջիջները մանրադիտակային գոյացություններ են։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Կենդանիների բջիջների ներառուկներից են կորիզը, միտոքոնդրիաները, ներպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, լիզոսոմները և այլն, իսկ բույսերինը ներառում է նաև պլաստիդներ, որոնցից առավել կարևոր են քլորոպլաստները: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկու և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ, որոնք գենետիկական տեղեկություն են փոխանցում բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին:

Բջիջների կողմից սինթեզվող որոշ նյութեր կամ վերջնանյութեր հեռացվում են բջիջներից հյութազատության, արտազատության օգնությամբ:
Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, ոսկրային, մկանային, նյարդային, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ: Մկանային բջիջներից գոյանում են մկանները, որոնցով պայմանավորված է շարժվելու ունակությունը, արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը, մաշկի բջիջները պաշտպանիչ ծածկ են ստեղծում մարմնի համար, նյարդային բջիջներն ընկալում են ցավը, տաքը, ցուրտը և գրգիռը փոխանցում օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկի` գլխուղեղի նյարդային բջիջներին և այլն:

Նկարագրել որևէ օրգանոիդի կառուցվածքը և ֆունկցիան ` համեմատելով (համապատասխանեցնել)մեզ շրջապատող կառույցների հետ(ծառ, էլեկտրոկայան, բժիշկ, հիվանդանոց, տնօրեն, զինվոր և այլն)