Նախագիծ · Քիմիա 9

Համար  մեկ  տարրը Տիեզերքում՝ Ջրածին

*1-Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…

Ջրածինը համարվում է համար մեկ տարրը Տիեզերքում, որովհետև երկիր մոլորակի վրա և նույնիսկ տիեզերքում ամենատարածվածն է։ Տիեզերքում գոյություն ունեն բազմաթիվ աստղեր, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ քանակություններով ջրածին։

*2-Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

Ջրածինի էկոլոգիապես մաքուր մասնիկ է և մետաղների հետ առաջացնում է հիդրիդներ, հիդրիդներ, որոնք պինդ նյութեր են և կարծես ջրածնի շտեմարան լինեն, որովհետև ջրի հետ՝ տալիս են ջրածին, որն էլ իր հերթին համարվում են էկոլոգիապես ամենամաքուր և անվտանգ ճանապարհը վառելանյութ ստանալու համար։

*3- Բնութագրեք  ջրածին   քիմիական տարրը.     

ա) քիմիական նշանը-H                           
բ) հարաբերական ատոմային զանգվածը-Ar(H)=1
գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ -ոչ մետաղ է           
դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է-1-ին պարբերության 1-ին խմբի տարրն է    
ե) ջրածնի իզոտոպների բաղադրությունը (միջուկի լիցքը. ..,միջուկում պրոտոների          թիվը…,էլեկտրոնների  թիվը,   էներգետիկ մակարդակների թիվը )-միջուկի լիցքը՝-+1, պրոտոնների թիվը՝ -1, էլեկտրոնների թիվը՝ -1, էներգետիկ մակարդակի թիվը՝ -1

*4-Ջրածնի  վալենտականությունը և  օքսիդացման  աստիճանը  միացություններում.գրեք նյութերի օրինակներ և անվանեք

օքսիդացման  աստիճանը— +1; -1

վալենտականությունը-0

*5- Գրեք  ջրածին  պարզ  նյութի բանաձևը և  որոշեք  նրա  հարաբերական մոլեկուլային      զանգվածը` Mr  և մոլային զանգվածը` M գ/ մոլ

ջրածին  պարզ  նյութի բանաձևը-H2

Mr(H)=1*2=2
մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ

*6- Որոշեք   ջրածինը  օդից  ծանր  է,  թե՞ թեթև է,  քանի ՞ անգամ…

Ջրածինը անհոտ, անգույն, օդից  14,5  անգամ թեթև գազ է: Այն ամենաթեթև գազն է:

*7- Թվարկեք  ջրածնի  ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները, որտե՞ղ են  կիրառում    ջրածինը…

Ջրածինը քիմիապես ակտիվ է ու փոխազդում է ոչ մետաղների, որոշ մետաղների և բարդ նյութերի հետ։
Ջրածնի քիմիական հատկություններից կարևորագույնը թթվածնի հետ փոխազդեցությունն է, որին արդեն ծանոթ եք։ 

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է, tհալ=0°С, tեռ=100°С, ամենամեծխտությունը 4°С-ում է՝ ρ=1 գ/մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում ρ>1։ Ջերմաստիճանից 
կախվածխտության այս անոմալ 
կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից,
որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում,
օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է 
ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում։ 
Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղտաքանում է, 
դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում ենմեր մոլորակի 
ջերմաստիճանը։

*8- Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  ջրածինը  լաբորատորիայում  և     արդյունաբերության  մեջ….

Zn+2HCl=H2+ZnCl2
2H2+O2=2H2O

*9- Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը, գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք  ջրածնի  զանգվածայլն բաժինը տոկոսով  արտահայտած։          

 H2O

mr(H2O)=1*2+16*1=2+16=18

*10- Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր: Ջրի ախտոտման  պատճառները  որո՞նք  են: 

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

Ջրոլորտի աղտոտումը լինում է երկու եղանակով` մարդածին և բնածին: Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղում, կոլոիդային, էմուլսային եւ գազային ձեւով։ Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային 
կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից 
տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութեր:
Ջրի աղտոտումը շատ վտանգավոր է մեր գոյատեւման համար: Այն համարվում է աշխարհի ամենամեծ առողջական վտանգը, սպառնալով ոչ միայն մարդկանց, այլեւ բազմաթիվ այլ բույսեր եւ կենդանիներ, որոնք ապավինում են ջրի վրա ապրելու համար:

Անհատական աշխատանք. <<Առանց Ջրի Կյանք չկա…>>

<<Թունավոր նյութերը օդում, հողում և ջրում>>

Նախագիծ · Ֆիզիկա 9

Նախագիծ՝ Ատոմային էներգիան և բնապահպանական խնդիրները

Տևողությունը՝ 01.04-28.04 2024թ

Մանակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակները՝ Բազմաթիվ հավաստի փաստերի հիման վրա վերլուծել և եզրակացություններ անել հետևյալ հարցերի շուրջ

Կա՞ արդյոք խաղաղ ատոմի վտանգ ։

Իմ կարծիքով այո, իհարկե կա ատոմի վտանգ։ Չնայած որ մարդիկ նույնիսկ չերնոբիլի աղետից հետո համարում են ատոմակայանների գործունեությունը անվտանգ, Չերնոբիլը դարձավ շատ պարզ օրինակ ատոմակայանների վտանգի մակարդակին, և երբեք հնարավորություն չկա հաշվարկել դա։

Արդյո՞ք միջուկային էներգիան վտանգավոր է:

միջուկային էներգիայով պատրաստում են միջուկային զենքեր, որոնք հասկանալի է, շատ վտանգավոր են։ Հիրոսիմայի և Նագասակիի ու Չերնոբիլի աղետները վառ ապացույց են միջուկային զենքի օգտագործման և ատոմակայանների գործունհության վտանգը։

ԱԷԿ-ի շրջակա միջավայրի աղտոտումը։

Ինչպես Չեռնոբիլի այդպես էլ ցանկացած ԱԷԿ-ի միչավայրը գտնվում է կամ գտնվել է վտանգավոր միջավայրում։ Պրիպյատ քաղաքը կառուցվել էր ԱԷԿ-ում աշխատողների և իրենց ընտանիքների համար, և ինչպես հիմա տեսնում ենք այն աղետից շատ վնասներ է ստացել։ Նույն վտանգը կարող է սպառնալ ցանկացած ԱԷԿ-ի տարածքում կարուցված բնակավայրի համար։

Չեռնոբիլի աղետի հետևանքները։

Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ,130 ից ավել մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություններ են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց ՝ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են բազում քանակի և քաղաքացիներ և կամավորական փրկարարաուժ ,ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում , որի ընթացքում շատերը նույնպես ձեռք են բերել ճառագայթային հիվանդություններ ու այրվածքներ :

Նախագիծ · Քիմիա 9

<<Հալոգեններ>> 

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են  դրանք  բնութագրեք այդ տարրերը

Հալոգեններ են կոչվում այն պատճառով, որ մետաղների հետ առաջացնում են տարատեսակ գործածություն ունեցող աղեր։ Այդ տարրերն են՝  F, Cl, Br, J, At

  *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության մեջ,  գրեք  օրինակներ…

Հալոգենները բնության մեջ հանդիպում են միացությունների ձևով: Ամենատարածվածներն են՝ ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6 և ֆտորասրուրիտը:

*3-Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Օգտագործվում են տարբեր ոլորտներում։

Կարևոր դեր են կատարում բույսերի նորմալ աճի համար։

Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորջրային և աղաթթու: 

Ֆտորը հանդիպում է մարդու եղունգներում, ատամներում և ոսկրային հյուսվածքներում։

Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու: Բժշկության մեջ լայնութ են օգտագործվում են կերակրի  աղը ֆիզիոլոգիական և հիպերտոնին լուծույթները:


*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

Հալոգեններից բոլորն էլ ոչ մետաղներ են։ Ունեն 7 էլեկտրոններ։ Բոլոր հալոգենները բացի ֆտորից ունեն -1 օքսիդացման աստիճան։


*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման      աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…


*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգենները ազատ վիճակում համարվում են թունավոր, նույնիսկ յոդը, եթե կոնցետրացիան օդում շատ է


*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները *

Քլորը կիրառում են օրգանական նյութերի քլորացման համար։ Դրանից էլ ստացվում է պլաստմասը, կաուչուկը, ներկերը, դեղամիջոցները և այլն։

8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…

Աղաթթուն օգտագործվում է բժշկության մեջ։ Օգտագործվում է նաև գյուղատնտեսության մեջ՝ պարարտանյութերի տեսքով։

Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ RClO և կալիումիքլորիդի՝ KCl ջրային լուծույթն է: Հաճախ ժավելաջուր է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում:

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է:


*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

Եթե քլորը օգտագործվի չափավոր ջուրը ախտահանելու համար, ապա կարելի է։ Չնայած նրան, որ քլորը վնասակար է մարդու օրգանիզմին, եթե չափից ավել օգտագործվի։


*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական         լուծույթ»:   1 կգ   ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ        աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:  

Նախագիծ · Քիմիա 9

<<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>>

<<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>> նախագծի  ամփոփում. սովորողները  պատասխանում  են  նախագծի  ուղղորդող  հարցերին, ներկայացնում են իրենց  ենթաթեմաները , կատարում  են  լաբորատոր  փորձերը

Ուղղորդող հարցեր.

  • Որո՞նք  են  անկենդան  և  կենդանի օրգանիզմների  նմանությունները և տարբերությունները

Անկենդան նյութը կազմում են հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու զարմանահրաշ հատկություն, որը կոչվում է բազմացում:

կենդանի օրգանիզմներ են՝ մարդիկ, կենդանիները, բույսերը և այլք։

  • Քանի՞  <<թագավորության>> է   բաժանվում  կենդանի  աշխարհը

Բաժանվում է 4 «թագավորությունների»` կենդանիների, բույսերի, սնկերի, մանրէների։

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք նաև անվանում են կենսական  տարրեր`մակրո-, միկրո-, ուլտրատարրերը

Կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը Կենսական տարրեր են կոչվում այն այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, լիպիդներ, նուկլեինաթթուներ, վիտամիններ և այլն, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։

Կենդանի օրգանիզմի հիմնական մակրո տարրերն են՝ ածխածին(C), ջրածին(H), թթվածին(O),ազոտ(N), ֆոսֆոր(P), ծծումբ(S), որոնք կազմում են մարդու օրգանիզմի 97%

Միկրոտարրեր են՝ երկաթը, պղինձը, սելենը, յոդը, քրոմը, ցինկը, ֆտորը, մագնեզիումը, կալցիումը, կանադիումը, մանգանը։ Ուլտրատարրեր են՝ ոսկին
արծաթը, ուրանը։

  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

  • Ինչու՞ են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է…»

Կարծում եմ այդպես են ասում քանի որ առանց սպիտակուց մարդ չի կարող ապրել։ Սպիտակուցները կարևորագույն մասնիկներն են մեր օրգանիզմում։

  • Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում

Սպիտակուցները կարևոր մասնիկ են մարդու օրգանիզմում, նաև անբաժանելի մասնիկ։ Սպիտակուցները մարդկանց տալիզ են մեծ քանակով էներգիա և առողջություն

ածխաջրերը նույնպես տալիս են էներգիա, ունեն պաշտպանողական նշանակություն (հատկապես լյարդի համար) ապահովում են նրա դետոքսիկացիոն ֆունկցիան

Ճարպերը ունեն մեծ էներգետիկական արժեք, հենց դրա համար էլ ճարպերը կարելի համարել օրգանիզմի աշխատանքի հիմնական էներգետիկ աղբյուրը: Պաշտպանողական. Օրգանիզմի բոլոր օրգանները պատված են ճարպի շերտով, որն էլ իր հերթին պաշտպանում է ցնցումներից, վնասվածքներից և արտաքին միջավայրից:

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները նուկլեոիդներն են: Բջջում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ և ՌՆԹ։ Նուկլեինաթթուները պահպանում են մարդու հատկանիշները և գեները, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են

Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և անփոխարինելի են: Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդի հետ, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում: Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճմանը և ամբողջ օրգանիզմի զարգացմանը: 

  • Ինչպիսի՞ օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում

Անօրգանական — ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ջուր, սնդիկ…

օրգանական — ճարպեր, ածխաջրեր, սպիտակուցներ

  • Ինչպիսի՞  երևույթ   է  լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉՝ ֆիզիկական, թե՞ քիմիական

Այն պրոցեսսը, երբ բույսը արևի լույսից կլանում է էներգիա,և այդպես սնվում՝ կոչվում է ֆոտոսինթեզ:

  • Ինչպիսի՞  կենսական  միջավայր  է  անհրաժեշտ  բույսի  աճի  համար:

Անհրաժեշտ են՝ լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն:

Նախագիծ

Սպիտակուցներ

  • Սպիտակուցների դերը կենդանի օրգանիզմում:

Սպիտակուցները ամինաթթուներից կառուցված ազոտ պարունակող բարձրամոլեկուլային միացություններ են: Սպիտակուցները մեծ դեր ունեն օրգանիզմի կառուցվածքի և կենսագործունեության մեջ: Նրանք հանդիսանում են բոլոր բջիջների և ենթաբջջային կառույցների հիմնական կառուցվածքային բաղադրիչը կազմում են բջջի զանգվածի 50%-ից ավելին:

Սպիտակուցները կատարում են նաև էներգիական ֆունկցիա’ 1գ սպիտակուցի այրումից մարդու օրգանիզմում առաջանում է 17,18 կՋ էներգիա: Օրգանիզմում անընդհատ ընթանում է սպիտակուցի քայքայման և նոր սպիտակուցային մոլեկուլների սինթեզի գործընթաց, որի ընթացքում կառուցվածքային սպիտակուցները նորացվում են: Չափահաս մարդու օրգանիզմում օրական սինթեզվում է մինչև 400գ նոր սպիտակուց և նույնքան էլ քայքայվում է: Տարբեր օրգաններում սպիտակուցի նորացման արագությունը տարբեր է:


Սպիտակուցային քաղցի ժամանակ ճարպերի, ածխաջրերի, հանքային աղերի, ջրի և վիտամինների նույնիսկ բավականաչափ ընդունման դեպքերում տեղի է ունենում մարմնի զանգվածի հետզհետե մեծացող կորուստ, պայմանավորված նրանով, որ հյուսվածքային սպիտակուցների ծախսերը այդ պայմաններում չեն փոխհատուցվում սննդի սպիտակուցներով: Ուստի տևական սպիտակուցային քաղցը, ինչպես և լրիվ քաղցը, անխուսափելիորեն հանգեցնում են մահվան: Սպիտակուցային քաղցը առանձնապես ծանր են տանում աճող օրգանիզմները, որոնց մոտ այդ դեպքում տեղի ունի ոչ միայն մարմնի զանգվածի կորուստ, այլև աճի դադար, կապված բջջային կառույցների ձևավորման համար անհրաժեշտ կառուցողական նյութի անբավարարության հետ:

  • Ամինաթթուներ

Սպիտակուցները կազմված են ամինաթթուներից։ Մարդու օրգանիզմը մոտ 20 տարատեսակ ամինաթթու է օգտագործում՝ սպիտակուցներ արտադրելու համար։ Որոշ ամինաթթուներ արտադրվում են օրգանիզմի կողմից, սակայն դրանցից 9-ը, որոնք մասնագետներն անվանում են անփոխարինելի ամինաթթուներ, մարդը ստանում է սննդի միջոցով։ Սպիտակուցների աղբյուրները կարող են խիստ տարբերվել ամինաթթուների պարունակությամբ։ Որպես կանոն՝ կենդանական ծագման սպիտակուցները հայտնի են որպես լիարժեք սպիտակուցներ, քանի որ պարունակում են բոլոր 9 անփոխարինելի ամինաթթուները։

  • Անփոխարինելի ամինաթթուներ

Կյանքի համար անհրաժեշտ ամինաթթուները բաժանվում են երկու խմբի. անփոխարինելի, որոնք չեն սինթեզվում և հարկ է ընդունել սննդի հետ, և փոխարինելի, որոնք ձևավորվում են օրգանիզմում:

Կարծիք կա, որ անփոխարինելի ամինաթթուները մեծահասակ մարդու սննդի մեջ պետք է կազմեն մոտ 16%: Դա պետք է հաշվի առնեն բոլոր նրանք, ովքեր ցածր կալորիականությամբ սննդակարգ են պահպանում կամ սնվում են  անհավասարակշռված ձևով, քանի որ անփոխարինելի ամինաթթուների անբավավարությունն օրգանիզմում կարող է ծանր հետևանքների հանգեցնել. թուլացած իմունիտետ, ներքին օրգանների և գլխուղեղի աշխատանքի խանգարում, հենա-շարժական, սիրտ-անոթային և նյարդային համակարգերի հիվանդություններ,  իսկ խիստ անբավարարության դեպքում օրգանիզմը  մահանում է:

  • Բուսական սպիտակուցներ

Թեև բուսական ծագման որոշ սպիտակուցներ, ներառյալ սիսեռի և սոյայի սպիտակուցները, լիարժեք են, բուսական շատ այլ սպիտակուցներ համարվում են ոչ լիարժեք։ Դա նշանակում է, որ բուսական մթերքները, ինչպիսիք են բակլազգիները, գետնանուշը կամ ցորենը, իրենց բաղադրությունում չունեն մեկ կամ մի քանի անփոխարինելի ամինաթթու, սակայն դրանց համադրությունը թույլ է տալիս փոխլրացնել անհրաժեշտ սննդանյութերը։ Լավ օրինակ է հացի և գետնանուշի կարագի համադրությունը, քանի որ ցորենը, որից պատրաստվում է հացը, քիչ է պարունակում լիզին ամինաթթու, իսկ գետնանուշը շատ հարուստ է այդ ամինաթթվով, և միասին այդ մթերքները լիարժեք սպիտակուցի աղբյուր են դառնում։ Բուսակերների ու վեգանների դեպքում կարևոր է բուսական ծագման սննդի բազմազանությունը, ինչը թույլ կտա ստանալ բոլոր անփոխարինելի սննդանյութերը։

Այնուամենայնիվ, որոշ բուսական սննդամթերքներ, ինչպիսիք են քինոան և հնդկաձավարը, ամբողջական են ամինաթթուների բաղադրությամբ:

Բուսական ծագման սպիտակուցների աղբյուր են՝ բակլազգիները, լոբին, ընդեղենը, սոյայի մթերքները, հնդկացորենը, չվերամշակված բրինձը, ցորենը, քինոան, սննդային խմորիչները, չիայի սերմերը, կանեփի սերմերը, սպիրուլինան և այլն։

  • Կենդանական սպիտակուցներ

Սպիտակուցների աղբյուրները կարող են խիստ տարբերվել ամինաթթուների պարունակությամբ։ Որպես կանոն՝ կենդանական ծագման սպիտակուցները հայտնի են որպես լիարժեք սպիտակուցներ, քանի որ պարունակում են բոլոր 9 անփոխարինելի ամինաթթուները։

Սպիտակուցի բուսական և կենդանական աղբյուրների միջև ընտրություն կատարելիս կարևոր է հաշվի առնել մթերքի այլ սննդանյութերը: Կենդանական սպիտակուցի որոշ աղբյուրներ կարող են պարունակել երկաթի և վիտամին B12- ի բարձր մակարդակ, մինչդեռ շատ բուսական սնունդ չունեն այդ սննդանյութերը:

Կենդանական սպիտակուցների աղբյուր են՝ Հավկիթ, ձկնեղեն ու ծովամթերք, անյուղ միս, թռչնամիս, կաթնամթերք