Պատմություն 9

Իմ ընտանիքի պատմությունը

Մինչ Հայաստան տեղափոխվելը՝ իմ նախնիները ապրել են Պարսկահայքի Խոյ-Սալմաստ նահանգում։ Այդ նահանգից են նաև խաչագողները։ Ինչպես իմ պապն է պատմում, Րաֆֆին «Խաչագողի հիշատակարանը» վեպը գրելուց առաջ այցելել է նաև Լծեն գյուղ, հանդիպել պապիս նախնիների հետ՝ տվյալներ հավաքագրելու նպատակով։ Սյունիք գաղթած մեր նախապապի անունը Վարդան է եղել։

1827-1828 թվականներին մեր նախնիները՝ 7 եղբայր և 1 քույր, Պարսկահայքից գաղթել են Սյունիք՝ Տաթև, որից հետո եղբայրները տեղափոխվել են Սիսիանի շրջանի տարբեր գյուղեր՝ Լծեն, Աշոտավան, Բարձրավան։ Սկզբում բնակվել են Լծենում, իսկ հետագայում տեղափոխվել են Սիսիանի շրջանի նորաստեղծ Նորավան գյուղ և ստեղծել են կոլեկտիվ տնտեսություն, որտեղ եղել են տարբեր գյուղերի բնակիչներ, այսինքն՝ տարբեր գյուղերից եկած ընտանիքներ։ Իմ պապիկի պապը 1920 թվականից բնակվել է Նորավան գյուղում։ Նորավան գյուղում ծնվել է նաև իմ պապը՝ Մուշեղը, 1951 թվականին։ 1969 թվականին պապս ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ 1974 թվականին ավարտելուց հետո գործուղվել է Երևանի քաղաքապետարանի Ջրմուղ կոյուղի վարչություն որպես ինժեներ։ Այդ ժամանակվանից սկսած ապրում է Երևան քաղաքում։

Պատմություն 9

Գևորգ Չաուշ

Գևորգ Չաուշը ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մկթենք գյուղում։ Չաուշի հոր անունը Արո էր, իսկ նրա հորեղբայրը՝ իշխան Ղզրոն էր։ Գևորգն իր ընտանիքի միջնեկ զավակն էր։ Նրա եղբայրների անունները Մինաս և Օհան էին։

Դեռ վաղ տարիներից Գևորգը չի կարողացել անտարբեր լինել հայ ազգի թշվառ ճակատագրով։ Այդ է վկայում այն, որ 14 տարեկան հասակում Գևորգը տեսնելով թե ինչպես 4-5 քուրդ հայ գյուղացիներին թալանում, քարեր է շպրտում թալանչիների վրա, իսկ հայերին կոչ անում պաշտպանվել։ Ճիշտ է, նրան ոչ ոք չեն արձագանքում, իսկ քրդերն էլ ոտնատակ են տալիս պատանի Գևորգին։

Այնուհետև տանեցիները որոշում են տղային ուսման տալ և տանում են Մշո Առաքելոց վանքի դպրոց։ Վանքում Չաուշն ընկերանում է Ադամի հետ։ Վարդապետից Արաբոյի մասին պատմություններ լսելով՝ Գևորգը ոգևորվում է և որոշում է անցնել նրա ջոկատ։ Արաբոն սկզբում չի ուզում նրանց ընդունել՝ պատճառաբանելով, որ շատ երիտասարդ են, բայց, տեսնելով նրանց հաստատակամությունը, ընդունում է իր ջոկատ։

1892 թ.-ին Արաբոն իր խմբով մտնում է Բերդակ գյուղ։ Բերդակում Արաբոն մնում է միմիայն Մխոյի հետ, իսկ հայդուկներին ուղարկում է հարակից գյուղեր։ Սակայն Արաբոն չգիտեր, որ դավադրության զոհ էր դառնալու։ Ալիզռնանի գյուղապետ Կրպոն մատնել էր մեծ հայդուկի գտնվելու վայրի մասին։ Թուրքերը զգալի զոհեր են տալիս, բայց կարողանում են Արաբոյին գերի վերցնել։

Գևորգ Չաուշը եղել է այն ֆիդային, ով բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ ամուսնացել է։

1907 թվականին թուրքերի հետապնդումներից ֆիդայիները փախչելով՝ գալիս են Մշո դաշտի Սուլուխ գյուղ։ Ֆիդայիները 3 օր մնում են այդտեղ և նույնիսկ պահակ չեն նշանակում։
Մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը։ Սուլուխը մարտ վարելու համար նպատակահարմար վայր չէր, քանի որ ոչ մի սար չկար, այլ ամբողջը հարթավայր էր։
Ֆիդայիները ստիպված էին մարտնչել։ Անհավասար կռիվ է սկսվում։ Գևորգը Գալեի հետ բարձրանում է տան տանիք և այնտեղից է կռվում։ Օրվա առաջին կեսը հայերը լավ դիրքերում էին։ Կռվի ընթացքում զոհվեց Գալեն, իսկ քիչ անց փչացավ Գևորգի հրացանի զսպանակը։ Մինչ Գևորգը հրացանը կարգի էր բերում, թշնամու գնդակը դիպավ նրա ծնկին և անցավ թիկունքի միջով։

Երբ կռվի մեջ չէր, Գևորգը աշխարհի ամենախաղաղ ու ամենահամեստ մարդն էր, իսկ երբ կռիվ էր, նա կերպարանափոխվում էր: Կռվում նա տիրակալ էր, առյուծ, որ իր կեցվածքով բոլորին հարկադրում էր իրեն ենթարկվել: Նա նեղ օրվա, չարքաշ կյանքի մարդ էր: Օրերով սոված ու ծարավ էր մնում, անմռունչ դիմանում սառնամանիքներին, բնության բոլոր արհավիրքներին, և երբ ընկերները չէին դիմանում ու տրտնջում էին, ասում էր. «Հայդուկի բախտն է այդպես: Եթե հայդուկ ես, դիմացիր»:

Պատմություն 9

Թեմա 14․ Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․


ա/ ՀՀ ամրապնդման գործընթացը /էջ 144-147/
բ/ ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը /էջ 155-161/
գ/ Հանրապետության միջազգային դրությունը /էջ 162-166/-բանավոր, էլ․ դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 15․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
ա/ Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին
բ/ Հանրապետության ներքին դրությունը
գ/ 2020-ի Արցախյան պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 168-177, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Երրորդ հանրապետության հիմնարար դասերը․Ռուբեն Կարապետյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Առաջադրանք․
1․ Միջազգային ի՞նչ կառույցների անդամ է ՀՀ-ը։ Թվարկե՛ք։

ՄԱԿ, Եվրո-խորհուրդ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ


2․ Հակիրճ նկարագրե՛ք ՀՀ-ի հարաբերությունները հարևան երկրների հետ։

Հայաստանը ունի չորս հարևան երկրներ՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան

Վրաստանի հետ տվյալ պահին Հայաստանը բարեկամական հարաբերությունների մեջ է։ Միակ հարցը , որ եղել է Վրաստանի հետ եղել է Ջավախքի և Լոռու հարցը, որն էլ լուծվել է ժամանակի ընթացքում։

Իրանը մեր միակ հարևան երկիրն է, ում հետ Հայաստանը տարածքային խնդիրներ չի ունեցել։ Երկրների միջև բարեկամական հարաբերություններ են

Թուրքիայի հետ Հայաստանը շատ պատերազմների մեջ է եղել։ Երկրների մեջ այդքան էլ լավ հարաբերություններ չեն

Իսկ Ադրբեջանի հետ մենք դեռ պատերազմում ենք։ 44-օրյա պատերազմը, Արցախի հարցը և այլ բազմաթիվ պատերազմներ։


3․ Ձեր կարծիքով, որո՞նք են 2020-ի Արցախյան պատերազմի պարտության և 2023-ին Արցախը կորցնելու հիմնական պատճառները /բլոգային աշխատանք/․

Կարծում եմ, որ այդ ամենի հիմնական պատճառները նրանում էր, որ մենք ուղղակի համախմբված չեինք և փորձառու չեինք։ Բոլորս, եթե լինեինք համախմբված, փորձառու և ամեն ինչ լավ իմանայինք, ամեն ինչ այսպես չեր վերջանա։

Պատմություն 9

Իմ պապերը՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ

Հայրիկիս կողմից՝

1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմին հայրիկիս կողմից մասնակցել է հայրիկիս պապը։ Պատերազմի ընթացքում նա վիրավորվել է Կերչ քաղաքում 1942 թվականին, իսկ վիրավորվելուց հետո զորացրվել է։ Հայկական դիվիզիաներից մեկի կազմում ծառայել է 1942 թվականին՝ պատերազմի սկզբում, սակայն ոտքից վիրավորվել է, վերադարձել ծննդավայր և աշխատել դպրոցում որպես զինղեկ։

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է նաև իմ տատիկի հորեղբայրը, սակայն անհայտ կորել է։

Մայրիկիս կողմից՝

Մայրիկիս ազգականներից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են տատիկիս երկու պապերը, որոնցից տատիկիս մայրական պապը զոհվել է 1941 թվականին, իսկ տատիկիս հայրական պապը անհայտ կորել է։

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է նաև մայրական պապիկիս մեծ հորեղբայրը, ով սակայն զոհվել է։

Պատմություն 9

Թեմա 12․ Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը․


ա/ Հայկական հարցի վերաբացումը Երկրորդ աշխարհամարտից հետո
բ/ Քաղաքական բռնությունների նոր փուլը
գ/ Անհատի պաշտամունքի դատապարտումը։ Ազգային զարթոնքը /էջ 113-117/
Թեմա 13․ Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը․
ա/ Վերակառուցումը և Ղարաբաղյան շարժումը
բ/ Ազատագրական շարժման վերելքը /էջ 119-127/-/բանավոր, էլ․ դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ 1960-ական թթ. բնութագրվում են որպես ազգային զարթոնքի շրջան։
Ի՞նչ փաստերով կարող եք հիմնավորել այդ բնութագիրը։ Ի՞նչ կարևոր հարցեր
բարձրացվեցին ազգային կյանքի աշխուժացման ընթացքում։


2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այլախոհությունը: Ե՞րբ է սկզբնավորվել այլախոհական շարժումը Հայաստանում:  Նշե՛ք ձեզ հայտնի այլախոհների: Ըստ ձեզ՝ ո՞վ կարող է
դառնալ այլախոհ:

Այլախոհը այն երևույթն է, երբ մեկը մտքով համամիտ չէ մնացածի կարծիքին։ Հայ այլախոհներից են՝ Ստեփան Զատիկյան, Հայկազն Խաչատրյան, Աշոտ Նավասարդյան և այլք։


3․ Նկարագրե՛ք վերակառուցման քաղաքականության վերափոխումները և դրանց հետևանքները /բլոգային աշխատանք/․

Պատմություն 9

Թեմա 11․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/


ա/ Պատերազմի սկիզբը
բ/ Հայ ժողովուրդի մասնակցությունը պատերազմական գործողություններին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 78-84, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։

Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային վեց դիվիզիաներում։

Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390րդ դիվիզիան, որը 1942թ․ Ղրիմի Կերչի թերակղզում ունեցավ ծանր կորուստներ։

76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։Գործած սխրանքների համար այն վերակոչվեց 81-րդ զվարդիական դիվիզիա

Հովհանես Իսակովը եղել է ծովակալ, այնուհետև նաև Խորհրդային միության նավատորմի ծովակալ

Սերգեյ Խուդյակովը, Հովհանես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Ագանովը գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական խմբավորման մեջ։


2․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքը՝ «Իմ պապերը /ազգականները/՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ /բլոգային աշխատանք/․

Պատմություն 9 · Ընդհանուր

Թեմա 10․ Խորհրդային Հայաստանը 1923-41 թթ․


ա/ Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը
բ/ Հայկական ԽՍՀ-ն՝ Միութենական հանրապետություն /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 65-70, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Համառոտ նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը և ներկայիս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը՝ անցկացնելով զուգահեռներ։

Խորհրդային Հայաստանում դադարեցին իրենց գործունեությունները մենշեվիկները, հնչակյանները, Հայ ժողովրդական կուսակցությունը և այլք։ Խորհրդային հայաստանում չէին ընդունվում այլախոհները՝ մարդիկ որոնք չէին համաձայնվում ընդհանուր կարծիքի հետ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հնարավորություն չուներ մշակելու լիիրավ քաղաքակաություն, այդ պատճառով կախյա էր ռուսաստանից։


2․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքը՝
ա/ Իմ պապերը /ազգականները/ խորհրդային տարիների բռնաճնշումների զոհ /բլոգային աշխատանք/․

Պատմություն 9

Թեմա 9․ Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/

ա/ Հայաստանի տարածքային պահանջները։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
բ/ Լոռու և Ջավախքի խնդիրը
գ/ Նախիջևանի հիմնախնդիրը
դ/ Զանգեզուրի հերոսամարտը։ Գ․ Նժդեհ
ե/ Արցախի հիմնախնդիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 52-57, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ ուսումնասիրության նյութեր՝ 
-«Եթե քննարկվի Կարսի պայմանագիրը, ապա սեղանին կդրվի նաև Սևրինը»
-Զուգահեռներ 1921-ի և 2021-ի միջև
-Մոսկվայի (16.03.1921) և Կարսի (13.10.1921) պայմանագրերի իրավաքաղաքական հետևանքները Հայաստանի համար

Առաջադրանք
1․ Ի՞նչ ազգային-տարածքային չլուծված բարդ հիմնահարցեր էր ժառանգություն ստացել Խորհրդային Հայաստանը Հայաստանի առաջին հանրապետությունից։

Ունենք տարբեր չլուցված տարածքային հարցեր։ Լուծված չէր առաջին հերթին Արցախի, իսկ հետո արդեն ՝ Ջավախքի, Լոռու և Նախիջևանի տարածքային խնդիրները։


2․ Տարածքային ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։ Ներկայացրե՛ք արդյունքները։

Ըստ պայմանագրի Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր տարածքներում։ Նախիջևանի տարածքը դառնում է ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ։


3․ Ի՞նչ ազգային-տարածքային խնդիրներ ունի Հայաստանն այսօր։ Տեսնու՞մ եք դրանց լուծումը, ինչպե՞ս /բլոգային աշխատանք/․ 

Այսօր տեսնում ենք Արցախի հարցը։ Երբ պատերազմից հետո Արցախի տարածքները հանձնվեց Ադրբեջան, և Հայաստանի տարածքը բավականալիորեն փոքրացավ։

Պատմություն 9

Թեմա 8․ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ․


ա/ Խորհրդային վարչակարգի հաստատումը
բ/ Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը։ ԱԽԴՀ-ի և ԽՍՀՄ-ի ստեղծումը
/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 44-50, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Լեռ Կամսար․կենսագրություն
Լեռ Կամսարն ու 1921թ․ Փետրվարյան ապստամբությունը

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։

Բոլշեվիկների Երևան վերագրավումն էր դարձել փետրվարյան ապստամբության պատճառը, որըտեղի ունեցավ 1921 թվականին


2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ կրեց Խորհրդային Հայաստանի կարգավիճակը ԽՍՀՄ-ի կազմում /բլոգային աշխատանք/․

Արդյունքում վերացվեց հին կառավարման համակարգը, որից հետո ստեղծվեց նորը։ Կազմավորվեցին գավառային և շրջանային նոր հեղկոմներ։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան <<ժողովրդական դատարանները>> և <<հեղափոխական տրիբունալը>>

Պատմություն 9

Թեմա 7․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումը

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։

Հայաստանը հարաբերություններ չհաստատեց Խորհրդային Ռուսաստանի հետ։ Հայաստանը չէր ընդունում խորհրդային վարչաձևը, որը իր հերթին չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։

Ռուսաստանը դարձա Օսմանյան կայսրության քրիստոնյա ազգերի անվտանգության երաշխավորը։ Այդ պատճառով էլ Ռուսաստանի և Հայաստանի միջեվ գործում են դաշնակցային կապեր։


2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք էին ռուս-թուրքական մերձեցման պատճառները։ Իսկ այսօր տեսնու՞մ եք ռուս-թուրքական մերձեցում, եթե այո, նշեք պատճառներ։

Կարծում եմ, որ պատճառը նրանում է, որ հարևան երկրների շրջանում Հայաստանն էլ է մտնում քրիստոնյաների մեջ, ինչպես Ռուսաստանը։

3․ Համեմատե՛ք 1920-ի հայ-թուրքական և 2020-ի հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմները /բլոգային աշխատանք/․

1920 թվականին Թուրքիան առանց հայտարարելու հարձակվեց Հայաստանի վրա։ Պատերազմը մի քիչ անհաջող էր, քանի որ Թուրքական զորքերը գերազանցում էին Հայաստանինին։ Նոյեմբերի 18ին հայտարարվեց զինադաթար։ Արդյունքում Հայաստանը կրեց պարտություն։ Պարտության պատճառը նրանում էր կայանում, որ հայկական զորքերը կռվում էին առանց մարտունակության և կազմակերության։

իսկ 2020-ի հայ-ադրբեջանա-թուրքական պաերազմի ժամանակ այդքան էլ շատ չեր տարբերությունը, քանի որ նորից խնդիրը նրանում էր, որ հայկական զորքերը ծատ անկազմակերպ և անմարտաունակ էին։