Ճամփորդություն

Ռազմամարզական ճամբար դեպի Արատես (պատում)

Հոկտեմբերի 27-29 մենք գնացինք ռազմամարզական ճամբար դեպի Արատես։

օր առաջին՝

Առաջին օրը մենք առավոտյան մեկնեցինք, կանգ Առանք Արենիում մի փոքր շրգեցինք և ուղղվվեցինք դեպի Արտաբույք գյուղ։ Հետո Արտաբույքից գնացինք Սմբատաբերդ։

Ճանապարհին բացվում էին շատ գեղեցիկ տեսարաններ։ Սմբատաբերդ բարձրանալիս մեր մոտ առաջացան տարբեր տեսակի դժվարություններ, բայց արդյունքում մենք հասանք Սմբատաբերդ։ Քայլքը դեպի վերև մեզ մոտ տևեց մոտավորապես 4 ժամ։ Ճանապարհի բացվող տեսարանները աննկարագրելի գեղեցիկ էին։

Հետո բոլորս հասանք Արատես։ Տեղավորվեցինք, հանգստացանք և ճաշեցինք։ Երեկոյան հանդիպեցինք ընկեր Հովսեփի հետ։ Նա մեզ ներկայացրեց, թե մեզ ճամբարի ընթացքում ինչեր են սպասվում։ Նաև նա մեզ ներկայացրեց, որ ամեն խումբ՝ աղջիկները և տղաները, պետք է ընտրեն իրենց հրամանատարին, ով հաջորդ օրերին կզբաղվի հերթափոխերը ընտրելուց և այլ բաներով։

օր երկրորդ՝

Մեր ճամբարի երկրորդ օրը սկսվեց ժամը 7;30։ Արթնանալուց որոշ ժամանակ անց մենք գնացինք նախավարժանքի և վազեցինք։ Հետո բոլորս գնացինք սենյակներ, հանգստացանք, և նաշաճաշեցինք։ Նախաճաշից հետո ունեցանք մեր առաջին ռազմամարզական պարապմունքը։ Պարապմունքին ընկեր Հովսեփը մեզ տվեց ռեզինե զենքեր, որոնցով մենք կատարեցինք տարբեր ռազմամարզական վարժություններ։

Վարժություններից հետո ընկեր Հովսեփը մեզ ցույց տվեց, թե ինչպես օգտագործենք իրական զենքերը, որոնք իրական զիվորերն են օգտագործում։ Իրական զենքերով պետք էր կրակել մետաղական շրջաններին։ Ամեն մեկին տրվեց 3-4 կրակելու հնարավորություն։ Շատ հետաքրքիր փորձ էր բոլորիս համար։

Պարապմունքից հետո գնացինք և ճաշեցինք։ Մի քիչ հանգստացանք և գնացինք խաչոց ձոր։ Ճանապարհը ավելի կարճ էր քան Սմբատաբերդը, բայց բավականին դժվար էր։ Չնայաց դժվարությունների մենք վերյապես հասանք այնտեղ։

Տեսարաններից հետո մենք հասկացանք, թե ինչ ճիշտ որոշում էր ճամփորդել աշնանը։ Քայլարշավից հետո վերադարձանք Արատես։ Հանգստի ժամին Արատեսում շատ գեղեցիկ մայրամուտ և բնություն էր։ Բոլորս լուսանկարվեցինք։

Նկարահանվելուց հետո վառեցինք խարույկ, որի շուրջ ընկեր Լայերտի հետ Հայկական պարեր պարեցինք։ Հետո ընթրեցինք և պատրաստվեցինք գիշերվա հերթափոխին։

օր երրորդ

Երրորդ օրը կսվեց նախավարժանքով։ Նախավարժանքից հետո բոլորս նախաճաշեցինք և տարածքը մաքրեցինք։ Տարածքը մաքրելուց հետո էլ բոլորով հավաքվեցինք։ Ընկեր Հովսեփը ներկայացնում էր մեզ առաջին բուժօգնություն, որը շա՜տ հետաքրքիր էր։ Նա մեզ ցույց տվեց թե ինչպես վիրակապել վնասվածքը և այլ բաներ։ Այդ դասից մենք բոլորս շատ շատ հետաքրքիր բաներ իմացանք, որոնք շատ կարևոր են։ Հետո մենք հավաքվեցինք և ուղղվեցինք դեպի Երևան։

Русский язык · Ճամփորդություն

Поход в Тавуш

Mы 11-того Ноября мы направились в Тавуш. Осенний Тавуш покарил всех. В первый день мы пошли в церковь Ахарцин.

Там было очень красиво и интересно. 

Мы сделали несколько фотографий и направились в город Дилиджан.

Немного погуляли и пошли в Дилиджан «Community center». Там мы увидели как вяжут ковры и узнали что даже цари в то время умели вязать ковры. Было очень интересно. По дороге увидели 2 котёнка которые были атакованы собаками. Одного мы уже не смогли спасти а второго не смогли оставить и взяли с нами. Она была ещё маленькой и у нее были голубые глаза потом вернулись в отель, немного поиграли в различные игры и пошли спать.

В следующий день мы позавтракали, сыграли в несколько игр и пошли на озеро Гожа. Дорога была сложной но мы дошли. Там открылись незабываемые осенние виды.

Потом мы вернулись. Ночью было День Рождение моей подруги. Мы поздравили её. Было очень весело. Сыграли ещё немного и пошли спать

На следующий день мы позавтракали и вернулись в Ереван. 

Это было моё самое лучшее путешествие.

Ճամփորդություն

ճամփորդություն դեպի Ծաղկունք

Image.jpeg

Սկզբում մենք նստեցինք ավտոբուս։ Ավտոբուսի մեջ երեխաների հետ խաղացինք խաղեր լրտես, այլկերպ և այլն։ Հետո հասանք Ծաղկունք։ Այնտեղ գալիս էր ձյուն և շատ ցուրտ էր։

Մենք մեր խմբով խաղացինք ձնագնդիկ հետո սահնակով սահեցինք։ Մարզական խաղեր խաղացինք։

Image.jpeg

Խաղերից հետո գնացինք Խասկի շների հետ խաղալու։ Շները շատ բարի և խելացի էին։

Image.jpeg

Շների հետ խաղալուց հետո գնացինք Ծաղկունքի դպրոց թեյախմության։ Թեյախմությունից հետո վերադարձանք դպրոց։ Ճանապարհին շատ գեղեցիկ տեսարաններ էին բացվում։

Image.jpeg
Ճամփորդություն

խՈՐ ՎԻՐԱՊ, ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐ

Մենք ամսի 25-ին գնացինք հրեշտակների ձոր և Խոր վիրապ: Խոր վրապում իջանք ներքև և տեսանք Խոր վիրապը: Այնտեղ շատ գեղեցիկ բնության տեսարան էր:

Հրեշտակների ձորում շատ հետաքրքիր էր: Կային գեղեցիկ քարեր: Բայց շատ շոգ էր: Ճանապարհին տեսանք մասուր և հավաքեցին ուրպեսզի բերենք դպրոց: Հրեշտակների ձորում նկարահանվեցինք մի քիչ և վերադարցանք դեպի ավտոբուս: Այս օրը շատ լավ անցավ:)

2020-2021ուս․տարի · Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Արատես

Մենք ամսի 17-ին գնացինք Արատես։ Երբ հասանք այնտեղ մի քիչ զբոսնեցինք և սկսեցինք հաց ուտել։ Արատեսում խաղացինք շատ խաղեր նաև պատրաստեցինք հետաքրքիր բաներ օրինակ կախիչ և սկսեցինք զարդարել։ Նաև թելերից և փայտիկներից պատրաստեցինք հետաքրքիր զարդարանք որը ունի այսպիսի տեսք։

Մենք աղջիկներով և ոսուցչուհիներով պատրաստեցինք շատ հետաքրքիր ուտեստներ։ Օրինակ աղցան։ Այդ աղցանի պատրաստման տեսանյութը կարող եք տեսնել այստեղ՝

Նաև խոհանոցում պատրաստեցինք նբաբլիթների շերտեր և մրգերով կերանք։ Ու շատ ձնագնդիկ խաղացինք։
Ճամփորդություն · Ընդհանուր

Մեր պատրաստած տիկնիկները

Այսօր մեզ հյուր եկան մարդիկ որոնց հետ։ Որ մենք պիտի պատրաստեինք տիկնիկներ։ Կային երկու գույն թելեր, որոնցով, որ մենք պետք է պատրաստենք տիկնիկներ։ Դրանք կարմիր ու կանաչ թելեր էին ։ Ամեն մեկը, որ գույնը, որ ուզում էր ետ գույնով էլ պատրաստում էր։ Աղջիկ տիկնիկները գեղեցիկ շորով էին, Իսկ տղա տիկնիկները շալվարով։ Այդ ամենից հետո մենք սովորեցինք <<Գնացեք տեսեք>>-ի երրորդ ձեվը։ Նաև նրանք մեզ բերել էին ձեռքի տիկնիկներ որ մենք երգելու հետ նաև դերերով խաղանք։

Ճամփորդություն · Մայրենի · Ընդհանուր

Ճանապարհորդություն դեպի Արագածոտնի մարզ

Մենք  գնացին ճանապարհորդության շաբաթ օրը: Մենք գնացինք հարդավան եղիպտրուշ  և ուշի։  Առաջին տեղը, որ մենք գնացինք դա հարդավանն էր հենց հարդավանում էլ հաց կերանք։ Հաց ուտելուց հետոդասարանով մտանք հարդավանի եկեղեցի ու մոմ վառեցինք ։ Միուս տեղը, որ գնացինք դա եղիպատրուշ եկեղեցին էր այդ եկեղեցին շատ հին եկեղեցի էր։ իսկ վերջին տեղը, որ գնացինք դա ուշիի Սուրբ սարգիս եկեղեցին էր նա նույն պես շատ հին ու քանդված եկեղեցի էր եկեղեցու դիմաց եկեղեցուց քանդված քարերն էին։ Քարերի վրա գրած էին թվեր, որ չմոռանան ու նույն պես պատրաստ էին մենք հետ գնացինք դպրոց ժամը 4-ին։ այս օրը ինձ շատ դուր եկավ։

 

Ճամփորդություն · Ընդհանուր

Մեր ճամփորդության մասին

Մենք, որ գնում էինք Ծաղկեվանք ճանապարհին շատ գեղեցիկ էր: Այնտեղ մենք կանգնեցինք  հաց ուտելու համար: Ծաղկեվանքի եկեղեցիյի փոսի մեջ  կար միքիչ ջուր: Մենք այդ սուրբ ջրից քսեցինք մեր աչքերին: հետ գալուց մենք հսանք ինչորտեղ այնտեղ մենք լիքը խնձորներ կերանք: Երեխաները լիքը խաղեր խքղացինք: Ինձ այսօրը շատ դուր եկավ: